ԳՐԱՆԻՇ | Համազգային

Հոկտեմբերի 12-ին Համազգային հայ կրթական և մշակութայմիության երևանյան գրասենյակում տեղի ունեացավ հանդիպում «ԳՐԱՆԻՇ» գրական հանդեսի խմագրակազմի անդամներ, գրականագետներ Արքմենիկ Նիկողոսյանի, Հասմիկ Հակոբյանի, բանաստեղծ Աշոտ Գաբրիելյանի հետ: Հանդիպման նպատակն էր հատկապես երիտասարդ ընթերցողներին ներկայացնել նորաստեղծ հանդեսն ու նրա վարած գրական քաղաքականությունը:

Սկսելով հանդիպումը` Համազգայինի Երևանյան գրասենյակի տնօրեն Թամարա Շահբազյանը նախ ներկայացրեց հյուրերին, ապա շեշտեց այն հանգամանքը, որ նրանցից երկուսը` Արքմենիկ Նիկողոսյանն ու Աշոտ Գաբրիելյանը, նախկինում ակտիվորեն մասնակցել են իրենց  ակումբային հավաքներին և այսօր էլ ահա  այսպես ասած` հերոսի կարգավիճակում են: Նույն ճանապարհը Թամարա Շահբազյանը մաղթեց հանդիպմանը մասնակցող ուսանողներին:

Արքմենիկ Նիկողոսյանը հանգամանորեն ներկայացրեց «ԳՐԱՆԻՇ» հանդեսի գրական քաղաքականությունը` շեշտելով այն հանգամանքը, որ իրենք ոչ թե պատերազմելու, անցյալի արժեքները ժխտելու, այլ գրական ընթացքը համակարգելու, բարձր չափանիշներ ապահովելու և գրականություն-ընթերցող խախտված կապը վերականգնելու են եկել: Եվ դրա համար անհրաժեշտ է նաև ընթերցողի աջակցությունը: Հասմիկ Հակոբյանը կարևորեց հանդեսի այն  քաղաքականությունը, որը միտված է թարգմանական նոր հնարավորությունների ստեղծմանը, նոր թարգմանիչների պատրաստմանն ու կայացմանը: Աշոտ Գաբրիելյանն իր խոսքում առանձնացրեց հանդեսի ընդհանրական ջանքը նաև համացանցային ոլորտում արդի հայ գրականության արժեքավոր գործերը ներկայացնելու գործում` շեշտելով granish.org, litopedia.org էլեկտրոնային կայքերի դերը:

Ուսանողների կողմից եղան բազմաթիվ ու բազմաբնույթ հարցեր, որոնց նույնպես հանդիպման հյուրերը պատասխանեցին սիրով ու հանգամանալից:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *