Կարեն Ղարսլյան | Արարատի կոլաժներ—չարենցյան թերընթերցումներ

Հատվածներ «Ոչ մի ուրիշ բառ» գրքից

 

***
Իմ սև սիրտ
Ճերմակ
Արարատ

 

 

***
Մասիս
Հայաստանի
Քար սիրտ յար

 

 

***
— Ես անհաս
Չեմ,—
Մասիս

 

 

***
Սև լիճը չկա
Մասիս սարն էլ չկա
Հեքիաթ դարձած փառքի ճամփա

 

 

***
Յարն իմ կորած
Ինչպես Մասիս սարն
Հայաստանի համար

 

 

***
Ես մուգ
Իմ յարն էլ ճերմակ
Արարատի նման

 

 

 

***
Ձմեռվա երկինք
Արարատ չկա
Ուր եմ

 

 

***

 

 

 

Նշանաբառ՝

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով