Նորա Գոմրինգեր | Ինչպե՞ս բացատրեմ

Նորա Գոմրինգերը-գերմանա-շվեցարական բանաստեղծ, գրող:

Ծնվել է 1980 թ., հունվարի 26-ին Նոյնկիրխեն/Սաար, Գերմանիաում: Մի քանի տարի ապրել է ԱՄՆ-ում, որտեղ հաճախել է դպրոց և աշխատել։ 1995 թվականին տեղափոխվել է Բամբերգ, որտեղ սովորել է ամերիկագիտություն և գերմաներեն, իսկ 2010 թվականի ապրիլին ստանձնել է «Վիլլա Կոնկորդիա» նկարիչների միջազգային տան ղեկավարությունը։

2000 թվականին՝ 19 տարեկանում, հրատարակեկ է իր բանաստեղծական առաջին ժողովածուն:  Երկու տարի անց «Grupello Verlag Düsseldorf»-ը հրատարակել է նրա պոեզիայի երկրորդ գիրքը՝ «Գծագիր» վերնագրով։ Հեղինակը հրատարակվում է Voland & Quist հրատարակչության կողմից 2006 թվականից։ Բացի այդ, Գոմրինգերը տարբեր ձևաչափերով աշխատում է երաժիշտների և վիզուալ արտիստների հետ:

Արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում՝ «Գերմանական միության գրական մրցանակ» (2013), Ինգեբորգ Բախմանի մրցանակը (2015), որն առաջին անգամ շնորհվել է 1977 թվականին և համարվում է գերմանալեզու կարևոր մրցանակներից մեկը:

 

Ողբերգություն

Մայրս ինձ միշտ
Զգուշացնում էր
Քեզ պատրաստ եմ հետ ներքաշել
Իմ պատերի մեջ
Ձի Տրոյական
Իսկ հայրդ ահա ծովափին
Մենամարտում է
Օձերի հետ

 

 Ինչպե՞ս բացատրեմ

Մահացան ու
Հայտնվեցին դրախտում
Պայթեցին
Ատոմացված թոքերի մեջ
Անգետները
Գիտենալ չցանկացողները
Բերին իրենց զավակներին
Օտար երկրներ
Իսկ մոխիրը ծնողների
Սփռած մայրցամաքների
Յոթ օվկիաններում
Որոնք այժմյան ալիքների բախմամբ
Կետի որովայնում
Մեր մեղքերն են բեղմնավորում
Դեպի լողափեր
Հար հանգստի

 

 Հսկաները

Ջերմաչափային թվերում է
Աշխարհը կռահում
Որտեղ գտնել նրան
Լույս չի ընկնում
Ձեր խորքերում
Ես բանաստեղծներ եմ ճանաչում, ովքեր նկարագրում են պահը
Կարծես ականատես են լինում նրան ափսեյանման աչքերով
Ասում են՝ աչքերը տեսնում են հոգու խորքերը
Վստահ չեմ՝ ուզու՞մ եմ տեսնել ձեր հոգիները
Ասում են՝ դուք կլինեիք ստորգետնյա թռչուններ
Գաղտնապահ՝ չնայած կտուցներին
Անփետուր՝ գրկախառնված բնության հետ
Եվ ձեր սերը տևական կլիներ առնվազն
Սուզվել ջրի խորքերը մինչև
Խոշոր կետերից հայտնվեն ամենափոքր փուչիկները
Որտեղ կծվծվան ձեր դանակները:

Թարգմանությունը գերմաներենից՝ Տաթեվ Շվաբաուերի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *