— Բարի օր ձեզ։
— Բարև, ախպերս։ Ըտտե կողը տեղ կա, կարաս սիձելնիկդ լավ հետ տաս։ Մի հատ չաթլաշկա էր քեզանից առաջ հետևը նստել, իրա համար առաջ տվի, որ ոտը ոտին քցի ղախպի աղջիկը։ Ախպեր, կներես էլի, իրար չենք ճանաչում, ես էլ նստել-չես նստել՝ զուգարան բերանս բացել եմ, զուտ էն որ գժված եմ։ Քեզանից առաջ մի հատ աղջիկ էր նստել, Կիևյան իջցրի, ճամփին «Sas» մտա՝ սառը կոֆե վեկալեմ, հետ էկա, տենամ՝ էսի հեռախոսը թողել ա մաշնում։
Վեկալա, տենամ զանգ էկել ա-չի էկել, էն էլ, ախպեր, ի՜նչ զանգ-ինչ բան, վայբեռն ա բացած՝ մեջը, կներես, ախպերս, մի հատ էլ՝ խեռի նկարներ, ախպեր, ու իսկական։
— Այսի՞նքն՝ իսկական։
— Դե ուզում եմ ասեմ՝ պոռնո չի, բան չի, իրան ուղարկած խեռի ֆոտոներ, ախպեր։ Ընգերս, առաջի դեպքը չի էլի, որ հեռախոս են թողում․ կամ սպասում ենք զանգեն, կամ եթե բլոկ արած չի ըլնում, մտնում ենք «mama», բան, տենց բան ենք նայում կանտակտների մեջ, դե որ անուն-բան չլնի, զանգում ասում ենք, բայց, հորս արև, գետինը մտա, ախպեր։ Ջոգի, որ չեմ կարա ես դրա մորը զանգեմ, խոսամ, էն որ զզվա բեսամթ, սալֆետկով հեռախոսը վեկալա, քցի ըտտե դեմդ՝ բառդաչոկը։
Ընթացքում զանգ-մանգ էլ ա գալի, բայց չեմ վեկալում, որտև եթե ինքը ըլնի, չեմ կարա ես, ախպեր հետը խոսամ, էդ գյադեն ըլնի, չեմ կարա, մերը ըլնի, չեմ կարա, բայց սենց էլ նեռվայննում եմ, ընգեր, ոնց որ մաշնիս բառդաչոկում խալխի հաջաթ ման տամ։
Տես, ընգեր, եթե դու տեղավորվում ես, նենց ա որ վեկալ զանգի, կամ հեսա թե զանգ գա՝ պատասխանի։ Ախպեր, հլը մի րոպե, բայց։ Էսի ընձի հինգ ա դրել։ Բա ո՞նց ա ացենկա դրել, եթե հեռախոսը մոտը չի։ Հլը սպասի, ախպեր, ես սաղին ասում եմ վերջում գնահատեն, էսօր սաղ հինգ են դրե, բացի էն գյադուց, կարո՞ղ ա էտի վաբշե ուրիշի հեռախոս ա։ Արա՛, էտի հաստատ էն գյադունն ա, որ մինչև իրան էր նստել։ Վա՜յյյյյ, շան տղա ըլնեմ, արա։ Արա՛, էս ի՞նչ էղավ, հորս արև՝ լուչշե էդ աղջկանը ըլներ, արա, էսի գյոթի հեռախոս ա, մորս արև, արա։ Կայնի էտի հանեմ շպռտեմ դուս, ախպեր․ արա՛, հենա էլի զանգ ա գալի, վայ ես ձեր պիղծ լավը քունեմ։
— Ախպերս, բեր ես պատասխանեմ, դու գործ չունես։ Ալո՜։
— Ալո, բարև ձեզ, վարորդի հե՞տ եմ խոսում։
— Համարյա։
— Ալո՞։
— Ասեք, լսում եմ, հեռախոս եք մոռացել տաքսիո՞ւմ։
— Հա, եղբայր, դրա համար եմ զանգում։ Չէիք պատասխանում, հետևն էի նստել, երևի դրա համար զանգ չէիք լսում, բայց լավ ա, որ վարորդն եք, մտածում էի՝ ուրիշ ուղևոր վերցրած չլինի, որովհետև հետո հիշեցի, որ երբ ես իջա, մի աղջիկ նստեց, լավ ա ձեր մոտ ա։ Որ խնդրեմ, կարո՞ղ եք մոտեցնել կոժվեն՝ Հանրապետականը, որ անցնում եք Ֆուչիկի կողմից, մաշկաբանականի մուտքի մոտ, մայրապետին խնդրեմ, կդիմավորի, կվճարի, վրա-վրա հիվանդներ ունեմ, թե չէ ինքս կմոտենայի։
— Շատ լավ, հիմա կազմակերպենք, բժիշկ ջան։ Մեկ էլ որ խնդրեմ՝ վարորդին չմոռանաք գնահատել։
Խալխի հաջաթը
Մի սովորական տաքսու ուղևորություն, մեքենայում մոռացված հեռախոս և վարորդ, որը բաց էկրանի անսպասելի պարունակությունից հայտնվում է ծայրահեղ անհարմար ու շոկային դրության մեջ։ Պատմվածքը կենդանի խոսակցական լեզվով ու նյարդային ռիթմով ներկայացնում է մի դրվագ, որտեղ վարորդի դատապարտող եզրահանգումները գնալով ավելի են խճճվում։ Ամեն…
• 3 րոպե