Պոեզիա

Գիտակցում

սա գիտակցումն է, որ այն, ինչ անկում են կոչում մարդկանց մեջ, վեր հասնելու ճանապարհն է միակ սա գիտակցումն է ճիշտ և սխալ լինելու սահմանագիծը իմանալու և հասկանալու թելը բոլոր տեսադաշտերը դեֆոկուսացիան ընդգրկումը միաժամանակը այն, ինչ շարունակվում է ավարտից հետո այն…

• 1 րոպե

Գիտակցում

սա անտարբերությունը չէ,
ոչ էլ ամեն ինչ հասկացող հայացքը

սա գիտակցումն է,
որ կարևոր քայլերը
ներման ոտնահետքեր չեն հետապնդում հողի վրա

սա գիտակցումն է,
որ սիրո և հավերժության միջև
կյանքն է ձգվում

սա գիտակցումն է,
որ ժամանակը կա միայն ապրողների համար

սա գիտակցումն է,
որ իրական ուժն անկեղծությունն է
այնտեղ, ուր քեզ չեն ներելու…

սա գիտակցումն է,
որ մահը բարդ ստորադասական նախադասության մեջ
ստորակետ է միայն…

սա գիտակցումն է,
որ այն, ինչ անկում են կոչում մարդկանց մեջ,
վեր հասնելու ճանապարհն է միակ

սա գիտակցումն է
ճիշտ և սխալ լինելու սահմանագիծը
իմանալու և հասկանալու թելը
բոլոր տեսադաշտերը
դեֆոկուսացիան
ընդգրկումը
միաժամանակը
այն, ինչ շարունակվում է ավարտից հետո
այն թևերը,
որ աճում են միայն անկման ժամանակ

Նշանաբառեր՝

Թողնել մեկնաբանություն