Պոեզիա

Լուիզա Գլյուկ | Արարատ

Ոչինչ ավելի տխուր չէ իմ քրոջ շիրիմից Թե հավերժ չննջի զարմուհիս նրա կողքին Առ այսօր չեմ կարողանում ստիպել ինքս ինձ նայել մորս ու մորաքրոջս, Թեև որքան էլ փորձում եմ խուսափել տեսնել նրանց տառապանքը, Այնքան թվում է՝ սա բա՛խտն է մեր ընտանիքի.

• 1 րոպե

Լուիզա Գլյուկ | Արարատ

Ոչինչ ավելի տխուր չէ իմ քրոջ շիրիմից
Թե հավերժ չննջի զարմուհիս նրա կողքին
Առ այսօր չեմ կարողանում ստիպել ինքս ինձ
նայել մորս ու մորաքրոջս,
Թեև որքան էլ փորձում եմ խուսափել
տեսնել նրանց տառապանքը,
Այնքան թվում է՝ սա բա՛խտն է մեր ընտանիքի.
Ամեն ճյուղ մի աղջնակ է նվիրաբերում հողին։
Իմ սերունդը հետ էր գցում ամուսնանալը, հետ էր գցում երեխաներ ունենալը,
Իսկ երբ երեխա ունեցանք, ամենքս` մեկ երեխա,
Մեծամասամբ տղաներ էինք ունենում, ոչ աղջիկներ։
Մենք սա չենք քննարկում երբեք,
Բայց միշտ թեթևանում ես թաղելով չափահասի
Հեռու մեկին՝ իմ հոր նման։
Նշան է, որ գուցե պարտքն արդեն մարված է.
Իրականում, ոչ ոք սրան չի հավատում։
Ինչպես և հողն ինքը, որտեղ քարն ամեն մի
Նվիրված է հրեա աստծո պաշտամունքին
Որ չի հապաղում զատելու
Մորն իր որդուց՝ մեն մի։

Թարգմանությունն անգլերենից՝ Տաթևիկ Խաչումյանի

Թողնել մեկնաբանություն