ԱՐՎԵՍՏԻ ԵՌՕՐՅԱ ԱԿԱԴԵՄԻԱ | Հայտերի ընդունում

601859_10151422375763100_300045982_n

Cultural.am-ը ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության աջակցությամբ հուլիսի սկզբին Ծաղկաձորի գրողների միության ստեղծագործական տանը կազմակերպում է եռօրյա ակադեմիա պատանի և երիտասարդ գրողների, կոմպոզիտորների և նկարիչների համար:

Ակադեմիային մասնակցելու համար կարող են դիմել 16-25 տարեկան բոլոր ստեղծագործողները: Դիմորդները պետք է mshakutayin@gmail.com էլեկտրոնային հասցեին ուղարկեն.
գրողներ՝
1-2 արձակ գործ կամ 5 բանաստեղծություն, CV և 1 լուսանկար

կոմպոզիտորներ՝
2 պարտիտուր /ցանկալի է ձայնագրությամբ/, CV և 1 լուսանկար

նկարիչներ`
3 նկարի ֆոտո /պարտադիր բարձր որակի/, CV և 1 լուսանկար:

Ընտրված մասնակիցները վարպետության դասերի համար պատրաստելու են հետևյալ նյութերը.
գրողներ՝
մի քանի նոր գրված բանաստեղծություն կամ 1 նոր արձակ ստեղծագործություն

կոմպոզիտորներ՝
1 նոր ստեղծագործություն 2 գործիքի համար
(5-8 րոպե տևողությամբ, գործիքները կհայտարարվեն արդյունքների հետ միասին)

նկարիչներ՝
1 կամ 2 աշխատանք (կտավի կամ թղթի վրա, ինստալյացիա, վիդեո…):

Մասնակիցների ծախսերը հոգում է Cultural.am-ը՝ նախարարության աջակցությամբ:

Նոր ստեղծագործությունները կներկայացվեն Երևանում՝ Նարեկացի Արվեստի Միության դահլիճում, եզրափակիչ երեկոյի ընթացքում: Կոմպոզիտորների ստեղծագործությունները կատարելու են «Նոր Անսամբլի» սոլիստները:

Դասախոսները կհայտարարվեն մայիսի 10-ից հետո:

Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 28-ը: Ընտրված մասնակիցների ցուցակը կհայտարարվի հունիսի 1-ին: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել mshakutayin@gmail.com էլ. հասցեով կամ զանգահարել 094 497601 հեռախոսահամարով:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *