Մշակութային Ֆորում

Հարգելի ընկերներ,

սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու հուլիսի 5-ին՝ ժամը 10:00-18։00-ը ՆՓԱԿում տեղի ունենալիք Մշակութային ֆորումին: Քաղաքացիական այս նախաձեռնության նպատակն է բաց հարթակի ձևաչափում հյուրընկալել մշակութային խնդիրներով մտահոգ անհատների, կազմակերպությունների, խմբերի և աշխատանքային հանդիպման ընթացքում վեր հանել մշակութային դաշտին մտահոգող ընդհանուր խնդիրները:

Ֆորումի ձևաչափը ենթադրում է յուրաքանչյուրի ակտիվ մասնակցությունը: Մասնակցեք, ձևակերպեք Ձեզ մտահոգող խնդիրները, ձևավորեք աշխատանքային խմբեր, առաջարկեք լուծումներ, մասնակցեք մշակութային նոր օրակարգի ձևավորմանը: Հուսով ենք, որ Մշակութային ֆորումը կխթանի համատեղ աշխատանքը նաև իր ավարտից հետո:

Եթե ունեք մտահոգություններ, առաջարկներ, նախագծեր, մշակութային ձևակերպված տեսլական, ապա ֆորումն ընձեռում է դրանք հանրայնացնելու հնարավորություն է:

Եթե հետաքրքրվեցիք, խնդրում ենք լրացնել մասնակցության հայտը:

Սիրով սպասում ենք Ձեզ,
Ֆորումի կազմակերպչական խումբ

Վահրամ Աղասյան, արվեստագետ
Վահան Արծրունի, երաժիշտ
Արևիկ Արևշատյան, արվեստագետ, համադրող
Ռուբեն Արևշատյան, արվեստագետ, համադրող, արվեստի քննադատ
Նորա Գալֆայան, մշակութային մենեջեր
Վիգեն Գալստյան, արվեստաբան, համադրող
Աննա Գարգարյան, համադրող
Սուսաննա Գյուլամիրյան, համադրող, արվեստի քննադատ,
Գոռ Ենգոյան, արվեստագետ, համադրող
Անուշ Զեյնալյան, թանգարանագետ, արվեստի մենեջեր
Եվա Խաչատրյան, անկախ համադրող, արվեստի քննադատ
Զորիկ Ծատուրյան, ազգագրագետ
Նազարեթ Կարոյան, արվեստի քննադատ, համադրող
Մարինե Հարոյան, թանգարանագետ
Գայանե Հովհաննիսյան արվեստաբան, անկախ համադրող
Սոնա Հովհաննիսյան, արվեստաբան, արվետի համադրող, կրթական ծրագրերի հեղինակ
Գոհար Հակոբյան
Լուսինե Համբարյան, լեզվաբան, խմբագիր
Թագուհի Ղազարյան, գրականագետ
Սոնա Մանուկյան, նկարիչ-մանկավարժ, գրաֆիկ դիզայներ
Արայիկ Մանուկյան
Արթուր Մանուկյան,նկարիչ-դիզայներ
Մարիամ Մանուկյան
Հրանտ Գալստյան, լրագրող
Սեդա Մուրադյան
Արա Շահումյան, Նկարիչ
Էդիկ Պողոսյան, նկարիչ-դիզայներ
Սարհատ Պետրոսյան, ճարտարապետ-քաղաքաշինարար
Լիլիթ Սարգսյան, արվեստաբան
Դավիթ Ստեփանյան, վավերագրող ռեժիսոր, կինոյի տեսաբան

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *