Պոեզիա Պատերազմի ձայնը

Պատերազմն ավարտվի

Պատերազմն ավարտվի` գնանք Գոշ` մառախուղի միջով, Nada-ին լսելով և Իտալիան երազելով, որն այդքան նման է մեր հայրենիքին... Մոռանանք քո վերլուծական հոդվածներն ու իմ անավարտ բանաստեղծությունները, քշենք Գոշ… Հին ճանապարհին նոր պատմություններ հորինես, և քո ձայնից տաքաց…

• 1 րոպե

Պատերազմն ավարտվի

Պատերազմն ավարտվի`
գնանք Գոշ`
մառախուղի միջով, Nada-ին լսելով և Իտալիան երազելով,
որն այդքան նման է մեր հայրենիքին…
Մոռանանք քո վերլուծական հոդվածներն
ու իմ անավարտ բանաստեղծությունները,
քշենք Գոշ…
Հին ճանապարհին նոր պատմություններ հորինես,
և քո ձայնից տաքացած չհավատամ,
որ ժպտացողը դու ես,
նա, ում պատերազմը
որպես նվեր թողեց ինձ:

Նշանաբառեր՝

Թողնել մեկնաբանություն