ՊԱՈՒԼՈՒ ԿՈԵԼՅՈՒ | Բրազիլիայի դեսպանը

Paulo Coelho, writer

Առ այսօր ամբողջ աշխարհում վաճառվել է Կոելյուի գրքերի 150 000 000 օրինակ

Այս տարի Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառի պատվավոր հյուրը Բրազիլիան է, մի երկիր, որի յուրօրինակ դեսպանը աշխարհում Պաուլու Կոելյուն է: Թարգմանվելով ավելի քան 80 լեզուներով՝ այս հեղինակի գրքերը 200-ից ավելի երկրներում վաճառվել են ավելի քան 150 000 000 օրինակով: Նա հրատարակել է 26 գիրք: Բրազիլիայի գիտությունների ակադեմիայի անդամ է 2002-ից: Օնլայն տիրույթում ամենատարածված գրողն է՝ սոցցանցերում ավելի քան 23 000 000 հետևորդներով:
Այս տարին հատուկ է նաև նրանով, որ նշվում է Կոելյուի թերևս ամենահայտնի՝ «Ալքիմիկոսը» վիպակի առաջին հրատարակման 25-րդ տարելիցը: Մի գիրք, որը համարվում է ժամանակակից գրականության լավագույն գործերից մեկը և որը շատերի կյանքում հեղափոխիչ դեր կատարեց: «Ալքիմիկոսը», որն ամբողջ աշխարում բեսթսելլերների ամենաբարձր տեղեր է գրավում, 271 շաբաթ անընդմեջ եղել է The New York Times-ի բեսթսելլերների ցուցակում, շարունակում է հմայել նաև նոր սերունդներին:
Հայաստանում նույնպես Պաուլու Կոելյույի գրքերը մեծ պահանջարկ ունեն: Այլ հարց է, որ նրա գրքերը հայ ընթերցողին են ներկայացվում միջնորդ լեզվից կատարված թարգմանությամբ: «Անտարես» հրատարակչությունը, Պաուլու Կոելյուի հեղինակային իրավունքները ներկայացնող գործակալության հետ համատեղ մոտ ապագայում հայ ընթերցողին կներկայացնի Կոելյույի երկու ստեղծագործություն՝ պորտուգալերենից կատարված թարգմանությամբ:
Գրողի մասին առավել մանրամասն տեղեկություններ իմանալու համար կարող եք այցելել հետևյալ հասցեներով՝ www.paulocoelho.com; http://paulocoelhoblog.com; http://twitter.com/paulocoelho; www.facebook.com/paulocoelho www.santjordi-asociados.com/catalogs

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *