Քո արվեստը դպրոցում | Երևան քաղաքի Ռոբերտ Աբաջյանի անվան թիվ 147 հիմնական դպրոց

«Քո արվեստը դպրոցում» ծրագրի շրջանակում այս անգամ այցելել ենք Երևան քաղաքի Ռոբերտ Աբաջյանի անվան թիվ 147 հիմնական դպրոց:

Այս դպրոցումէ  սովորել Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանը, դպրոցում նրան անունը կրող դասասենյակ կա: Ինչպես երևանյան մյուս դպրոցներում, այստեղ էլ մեծ, աղմկոտ դասարան է՝ խելացի, քաղաքականպես հասուն միտք ունեցող երեխաներով: Մեր քննարկումն էլ անցավ պատմաքաղաքական, հասարակագիտական տարբեր ոլորտների հետ զուգահեռներում: Աշակերտներից Ազատի հետ  անգամ քննարկում էինք  Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառաակ կողմը» վեպը: 🙂 Միակ խնդիրը նման դասարաններում՝  լսարանի բազմազանություն է. երբեմն հետաքրքրությունների տարբեր աստիճան ունեցող երեխաները թույլ չեն տալիս լիարժեք բացահայտել իրապես ընթերցասեր աշակերտներին:

Դասաժամին ընթերցվել են ստեղծագործություններ՝ Գարնանային գլխապտույտՀայաստան՝ սա իմ երկիրն էՍիրային բանաստեղծություններ՝ գրված անպատեհ ժամանակներում բանաստեղծական շարքերից:

Share Button

1 Կարծիք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *