Մրցանակ՝ արձակագիր Լևոն Շահնուրին

Լևոն Շահնուր

Նոյեմբերի 10-ին Մոսկվայի Պուշկինի անվան պետական թանգարանում տեղի ունեցավ ԱՊՀ երկրների և տարածաշրջանի երիտասարդ ռուսալեզու ստեղծագործողների “Русская речь” («Ռուսերեն խոսք») միջազգային գրական մրցույթը, որտեղ «Արձակ» անվանակարգում երկրորդ տեղի համար պարգևատրվեց Լևոն Շահնուրը (Շահնազարյան)՝ Հայաստանից:

Ռուսական գրականության տարվա շրջանակներում իրականացված այս մրցույթը ՌԴ-ի Հանրային պալատի հիմնական նախագիծն է, որի նպատակը Ռուսաստանի սահմաններից դուրս ռուսերեն լեզվի պահպանումն ու տարածումն է և գրական նոր անունների հայտնաբերումը: Թեկնածուները ներկայացված էին «Արձակ» և «Պոեզիա» անվանակարգերում, որոնց հաղթողներին սպասվում էր համապատասխան դրամական պարգևներ և պատվոգրեր: Մրցույթին ներկա էին նաև ՌԴ-ում ՀՀ դեսպանատան ներկայացուցիչները և «Արարատ» հայկական մշակութային-լուսավորչական ընկերության փոխնախագահ Ալբինա Սուքիասյանը, ովքեր անձամբ էին եկել շնորհավորելու հայազգի մրցանակակրին հաղթանակի առթիվ:
Լևոն Շահնուրը հայ ընթերցողին ծանոթ է 2013թ. լույս տեսած իր «Արարման գիշերը» գրքով, ինչպես նաև հայ և ռուսական գրական մամուլում («Нева», «Бельские просторы», «Գրանիշ», «Նարցիս», «Գրական թերթ», «Անդին» և այլն) տպագրված իր բազմաթիվ պատմվածքներով:
2016-ին «Անտարես» հրատարակչությունը XXI. Մատենաշարով լույս կընծայիԼևոն Շահնուրի «Ճանապարհորդություն Սիրուց առաջ» վեպը:

Նյութը պատրաստեց՝ Մարիա Լազարևան

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *