Թամարա Հովհաննիսյան | «Տարիքի հոգին» գրքի շնորհանդես

 Հայաստանի գրողների միության կլոր սրահում (հասցեն՝ Բաղրամյան 3, 2-րդ հարկ) սեպտեմբերի 28-ին,  ժամը 14.00-ին տեղի կունենա Թամարա Հովհաննիսյանի «Տարիքի հոգին» ժողովածուի շնորհանդեսը:

Մուտքն ազատ է:

Թամարա Հովհաննիսյանի «Տարիքի հոգին» բանաստեղծությունների նոր ժողովածուն անկեղծ զգացմունքների ու իր տարերքի մեջ առնող զգացողությունների, հուզական պոռթկումների ու ներդաշնակ խոհերի իսկական հրավառություն է, որտեղ բանաստեղծը, կինը, քաղաքացին, հայուհին պատկերանում են բովանդակ անկեղծությամբ ու առանց շպարի, բաց ու մերկ՝ առանց նույնիսկ պայմանական սեթևեթանքների: Բանաստեղծական տողն իր նուրբ երաժշտականությամբ հանդերձ՝ բեռնավորված է հոգեբանական այնպիսի լիցքերով, որ, թվում է, ուր որ է կպայթի՝ ընթերցողին անխուսափելիորեն ներառելով իր տարերքի մեջ:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *