Քո արվեստը դպրոցում | Գյումրի քաղաքի թիվ 19 հիմնական դպրոց

«Քո արվեստը դպրոցում» ծրագրի շրջանակում այս անգամ այցելել եմ Գյումրի քաղաքի թիվ 19 հիմնական դպրոց:

Ինձ հետ հանդիպման եկած երեխաների տարիքը մեծ չէ, հիմնական դպրոց է, սակայն վստահորեն կարելի է փաստել, որ անչափ խելացի ու մտածող աշակերտներ են սովորում այս դպրոցում՝ Լիլիթը, Էրիկը, Սուսաննան, Արթուրը, Սամվելն ու մյուսները: Ճիշտ է՝ ժամանակակից հայ գրողներին չեն ճանաչում և մասնավորապես տխրեցնում, որ չգիտեն ծնունդով գյումրեցի ամենահայտնի բանաստեղծներից մեկին՝ Հովհաննես Գրիգորյանին, սակայն կարդալ սիրում են: Մի շարք անուններ են թվարկում՝ հիմնականում դպրոցական դասընթացից, ինչպես նաև՝ արկածային գրականություն, իսկ, օրինակ, Էրիկն ասում է, որ ինքը նախընտրում է մարզական բեսթսելլերներ կարդալ:
Առհասարակ, Գյումրու երկու դպրոցներում էլ տպավորություններս անչափ դրական են. քննարկման ձգտող, աշխույժ, արդեն սեփական կարծիք, գեղագիտություն ունեցող աշակերտների հետ գործ ունենք: Իմ տպավորությամբ, Գյումրին, անշուշտ, լավագույն հնարավորություններն ունի երեխաներին և՛ գեղարվեստական գրքեր մատուցելու, գրադարանների հետ շփում ապահովելու, և՛ մշակութային կյանքին նրանց մասնակից դարձնելու առումով: Մերօրյա Գյումրին կենդանի, շնչող օրգանիզմ է Հայաստանի մի շարք այլ քաղաքների հետ համեմատ:
Հատկանշական է Գյումրիում գործող «Թումո» ստեղծարարական կենտրոնի գոյությունը: Նոր մոտեցումները, ստեղծարար միտքն ու լավագույն դասավանդողները (երեխաները կիսվում էին, որ իրենց դասավանդել են Վիոլետ Գրիգորյանը, Աննա Դավթյանն ու Համբարձում Համբարձումյանը)  այս կենտրոնի առաջնահերթություններից է: Ակներև է, որ բոլոր այն մարզերում, քաղաքներում, որտեղ բարեգործական, կրթամշակութային, օժանդակող որևէ ծրագիր է իրականացվում, նոր հեռանկարներ ու ստեղծարար նոր շունչ է ուրվագծվում, ինչն անչափ կարևոր, ուրախացնող ու հուսադրող  է:

Դասաժամին ընթերցվել են ստեղծագործություններ՝ Գարնանային գլխապտույտՀայաստան՝ սա իմ երկիրն էՍիրային բանաստեղծություններ՝ գրված անպատեհ ժամանակներում բանաստեղծական շարքերից:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *