Եղիշե Չարենց | Ճապոնական թանկաններ


Բարձրացավ քամին…
Տերևներն աշնան ահա
Թռչում են դեպի մահը…
Այս տխուր ժամին
Իմ սրտում արդեն ահ է…

1937. III. 15

***

Ծառերից պատին
Ստվեր է ընկել կապույտ…
Կարոտդ կամար է կապում
Իմ հոգում մթին,
Իմ հոգու թանձր տապում…

1937. III. 15

***

Բիլ ճառագայթ է,
Բիլ-կապույտ ճառագայթ է—
Քո ժպիտը, սե՜ր…

1937. III. 15

***

Օ, իրիկվա երկինք, —
Դու անսահման կապույտ ես…
Օ, սիրտ իմ տխուր…

1937. III. 15

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *