ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ | Երևանը 2012 գրքի համաշխարհային մայրաքաղաք

Մեկնարկում է «Երևանը` 2012 թ. Գրքի համաշխարհային մայրաքաղաք» միջոցառումների ծրագիրը: Հատկանշական է, որ 2012 թ. Հայաստանը այս պատվավոր կոչմանը արժանացած 12-րդ մայրաքաղաքն է: Հեղինակային իրավունքի և գրքի միջազգային օրը` ապրիլի 23-ին, Երևանում Բունեոս Այրեսի քաղաքապետը այս կոչումը պաշտոնապես կհանձնի Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Գրքի երևանյան տոնին մասնակցելու նպատակոշվ այս օրերին Հայաստան կայցելեն ավելի քաբ 30 երկրների պատվիրակներոն ու 5 տասնյակից ավելի պատվո հյուրեր:

Երևանում ևս սպասվում է հագեցած միջոցառումների ծրագիր:

Ապրիլի 21-ին Գաֆէսճյան կենտրոնում կբացվի «ArmBookExpo» գրքի ցուցահանդես, որտեղ ներկայացված է Հայաստանում և աշխարհի տասնյակ երկրներում տպագրված հայերերն և բազմալեզու գրականություն, որն ամբողջությամբ կնվիրաբերվի Ազգային գրադարանին:

Այժմ հրատարակվել է կատալոգի նախնական տարբերակը, որը ներառում է աշխարհի 43 երկրներում հրատարակված գրականություն: Վերջնական կատալոգը կհրապարակվի այս տարվա վերջին:

Գաֆէսճյանի բոլոր սրահներում նախատեսված են բազմաբնույթ միջոցառումներ: Կանցկացվեն ֆիլմերի, գրքերի շնորհանդեսներ, դասախոսություններ, ինչպես նաև կներկայացվեն երեք` «Սասունցի Դավիթ», «Վիլյամ Սարոյան» և «Սայաթ-Նովա» խորագրերով նախագծերը: Կասկադի արտաքին հարթակներում կանցկացվեն բացօթյա ընթերցումներ, քննարկումներ, թեմատիկ նկարչություն:

Ապրիլի 22-ին Երևանը կվերածվի մի մեծ տոնական հրապարակի, որտեղ քաղաքի տարբեր հատվածներում կանցկացվեն բազմաթիվ և բազմատեսակ միջոցառումներ:

Ապրիլի 22-ին, ժամը 18-ին Վահան Տերյանի արձանի մոտ տեղի կունենա Պոեզիայի հրապարակային ընթերցումներ միջոցառումը: Բոլոր նրանք, ում տարիքը չի գերազանցում 35-ը, և որոնք կցանկանան կարդալ իրենց բանաստեղծությունները, նշված ժամին լինեն նշված վայրում: Միջոցառումը նկարահանվելու է և ցուցադրվելու է հեռուստատեսությամբ:

Օրվա տոնական միջոցառումների գագթնակետը կլինի Մատենադարանի հարակից տարածքում կկայանա ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Գրքի համաշխարհային մայրաքաղաք» տիտղոսի փոխանցման շքեղ արարողությունը, որի ընթացքում ելույթ կունենան արգենտինյան, թայլանդական և հայկական պարային խմբերը: Միջոցառմանը կհաջորդի մատենադարանի կոթողային շենքի ճակատային պատին եռաչափ գրաֆիկական, տեսապատկերային ծրագիրը և շքեղ հրավառությունը:

Ապրիլի 22-ին, ժամը` 20:00-ին Ազատության հրապարակում «Երաժշտական ողջույն հայ գրատպության բնօրրան Իտալիայից» խորագրով համերգ կտա աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին` Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի, պետական կամերային և «Հովեր» երգչախմբի մասնակցությամբ:

Ապրիլի 23-ին ժամը 14:00 Մոսկովյան-Տերյան խաչմերուկի հարակից տարածքում կկայանա Դավիթ Երևանցու «Վարք հավերժության»3 մետր բարձրությամբ քանդակի բացումը` նվիրված Մեծ Եղեռնի օրերին «Մշո ճառընտիր»-ը փրկած երկու հայուհիներին, ովքեր այն գրկած հասցրել են Հայաստան:

Ապրիլի 23-ին, ժամը 15:00-ին Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Գրի հավերժություն» խորագրով ցուցահանդեսը, որին ներկայացված կլինեն Մայր Աթոռ ս. Էջմիածնի թանգարանի, Հայաստանի պատմության թանգարանի, Մատենադարանի, Ազգային գրադարանի հավաքածուներից ընտրված հնագիտական, վիմագրական և վավերագիր արժեքավոր ցուցանմուշներ:

Բացի այդ, Բունեոս Այրեսը տոնական նվերներ կմատուցի Երևանին: Քաղաքապետարանում կբացվի «Բուենոս Այրես» խորագրով լուսանկարչական ցուցահանդես, , որում կներկայացվեն Բորխեսի և նրա տիկնոջ լուսանկարները: Ցուցահանդեսին ներկա կլինի նաև Բորխեսի կինը` Մարիա Կոդաման և Բուենոս Այրեսի մշակույթի նախարար Էռնան Լոմբարդին:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *