Նորություններ

Գիրք Շնորհակալության | 20150 կմ

Առօրյան ընդգրկող, բայց ոչ առօրեական տարածություն` բանաստեղծական իրականություն: Ուր վերստին հայտնվում է նաբոկովյան առակի տղան` գայլից փախչելով ու գայլի իմաստնությամբ հիացած:

Գիրք Շնորհակալության | 20150 կմ

Լուսանկարը՝ Նազիկ Արմենակյանի

Առօրյան ընդգրկող, բայց ոչ առօրեական տարածություն` բանաստեղծական իրականություն:
Ուր վերստին հայտնվում է նաբոկովյան առակի տղան` գայլից փախչելով ու գայլի իմաստնությամբ հիացած: Ուր արաբ տղամարդը իր դստերն առանց բառերի պատմում է աշխարհի գեղեցկության մասին: Ուր հայկական պատարագի սևազգեստ հոգևորականները փոխարինվում են թռչող լորիկներով: Ուր լուսանկարչության երիտասարդ ուսուցչուհին իր աշակերտներին խոստովանում է աշխարհը փոխելու իր անկարողությունը, և դա ամոթ չէ, այլ գեղեցիկ է: Ուր Ուրսուլայի պես մեռնեղ-հառնող հերթական տատիկին ենք հանդիպում, որ մոռանում ու վերստին հորինում է աշխարհը: Ուր Ուլիսին փրկած և հայ բանաստեղծ Եղիշե Չարենցի խնկարկած Նավզիկեն ոչ թե աստվածներից առաքված փրկիչ է, այլ պարզապես` կին: Ուր փոքրիկ մկնիկը իր տիրուհու համար բացում է աշխարհի գեղեցկությունները: Ուր… Ուր… Ուր…

Գիրքը կարող եք ձեռք բերել հետևյալ գրախանութներից:

Նշանաբառեր՝

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով