Խաչիկ Խաչեր | Ծուռը նստենք, շիտակ դատենք

Խաչիկ Խաչեր

Ծուռը նստենք, շիտակ դատենք

Ծուռը նստենք, շիտակ դատենք / Խաչիկ Խաչեր.-Եր.: «Գրական հայրենիք» ՓԲԸ («Հայաստան» հրատ.), 2015.-40 էջ: Գրքում ներկայացված է Խաչիկ Խաչերի առականին:

Հունիսի 13-ից հուլիսի 13, Բեռլին 1887 թ.
-Հոդված 16-ից հոդված 61-
Մարտի 6, 1974-ի Հելսինքի-ի հավաքի առիթով
-հոդված 30-:

Հեռագիրը շատ անակնկալ էր:
Գայլը գողացել ոչխարի ձագին
Եվ սար էր քշել անմեղ գառնուկին:
Ու հիմա մայրը առևանգված գառան,
Աղերս էր ուղղում ՄԵԾԵՐԻ դռան,
Թե՝ Աստված սիրեք, ՄԵԾԵՐ մեր զորեղ,
Առյուծներ, վագրեր, անգղներ ու փղեր,
Ազատեք ձագիս գայլի երախից,
Թե չէ կլափի վայրենին բալիս:
Եվ ժողովը մեծ, բոլոր ՄԵԾԵՐԻ,
Փրկելու համար գառնուկին գերի,
Բանաձև է մի բառ-բառ գրանցում
Միաձայնությամբ էլ վավերացնում,
Որ օրենք հարգի գայլը վայրենի,
Ազատ արձակի գառնուկին գերի:
Եվ բանաձևն այդ, ի՛ր բոլոր զորությամբ,
Բոլոր ՄԵԾԵՐԻ ստորագրությամբ,
Կրիայի ձեռքն են դնում ապահով,
Որ շուտ հասցնի ըմբոստ գայլի քով

 

Գիրքն ամբողջությամբ կարող ենք ընթերցել Գրանիշի էլեկտրոնային գրադարանում

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *