Հորինել 21-րդ դարը
և նրա արանքներում խցկել
չծնված երեխաների
ոսկորները
որպես էջանիշ…
Պատառոտել գրքերը,
որոնք այդպես էլ չեն գրվելու,
հետո մեկնել պատերազմ.
որ եղիցի լույս:
Թաքցնել ամեն Աստծո
մարդու աչքից
ու խոսել, ու խոսել
սիրուց`
ծնվելուց առաջ ու
մեռնելուց հետո:
Չխցկվել հաջորդ ապրիլ,
չհուսալ, որ ստիխները
բաշխվում են,
չմոռանալ,
որ ավարտվել է աշխարհը,
որտեղ անավարտ ես
դու…