Հրաչ Բեգլարյան

Արձակագիր

Հիմնական տվյալներ Հրաչ Բեգլարյան (ծնվ. 1956, հունվարի 18, Լեռնավան, Լոռու մարզ), հայ արձակագիր, բանաստեղծ, հրապարակախոս, պատմական գիտությունների թեկնածու: Լեռնավանի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետի պատմա-հասարակագիտական բաժնում: Ինստիտուտը գերազանցության դիպլոմով ավարտելուց հետո աշխատանքի է նշանակվել Սևանի շրջանի Ծովագյուղի միջնակարգ դպրոցում: Աշխատանքին զուգահեռ սովորել և ավարտել է ՀՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրան, մասնակցել Հայաստանի բազմաթիվ հնավայրերի պեղումներին:

Հիմնական տվյալներ Հրաչ Բեգլարյան (ծնվ. 1956, հունվարի 18, Լեռնավան, Լոռու մարզ), հայ արձակագիր, բանաստեղծ, հրապարակախոս, պատմական գիտությունների թեկնածու: Լեռնավանի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետի պատմա-հասարակագիտական բաժնում: Ինստիտուտը գերազանցության դիպլոմով ավարտելուց հետո աշխատանքի է նշանակվել Սևանի շրջանի Ծովագյուղի միջնակարգ դպրոցում: Աշխատանքին զուգահեռ սովորել և ավարտել է ՀՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրան, մասնակցել Հայաստանի բազմաթիվ հնավայրերի պեղումներին: Դասավանդում է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում: Մամուլում հանդես է եկել տասնյակ պատմվածքներով, գիտական և հրապարակախոսական հոդվածներով: Հրատարակած երկեր «Հողի կանչը», պատմվածքների ժողովածու, 1996թ.: «Դրախտի պատուհան», բանաստեղծությունների ժողովածու, 2006թ: «Մարախի տարի»,պատմավեպ, 2009թ: «Թլոլ Դավիթ», վեպ, 2009թ: «Հրապարակ», վեպ, 2011թ.: «Կաղնին ու մեխը», պատմվածքների ժողովածու, 2013թ.: Հրաչ Բեգլարյանի հրապարակումները Գրանիշում

Հրապարակումները Գրանիշում 18

  • Պատմվածք

    Պատմվածք, որի հերոսն այդպես էլ անուն չունեցավ

    Հրաչ Բեգլարյան

    — Տղամարդու մի անուն ասա,— խնդրում եմ կնոջս: — Ինչի՞դ է պետք,— ժպտում է աչքերով: — Գիտես՝ երկար ժամանակ է պատմվածք չեմ գրել: Հիմա ուզում եմ գրել, բայց հերոսին անուն դնել չեմ կարողանում,— ասում եմ:

    24 Մարտ 2026 • 7 րոպե

  • Պոեզիա

    Հիշողության թելից

    Հրաչ Բեգլարյան

    *** -Էլի բանաստեղծությու՞ն ես գրում,- հարցրեց պատուհանագոգին կանգնած խետվտուն թիթեռը։ -Չէ, ի՜նչ բանաստեղծություն,- ասացի,- պարզապես նայեցի թևերիդ, հիշեցի անցած օրերից մեկը և օրս դարձյալ արև հագավ։

    7 Հոկտեմբեր 2025 • 5 րոպե

  • Պատմվածք

    Վերնաշապիկը

    Հրաչ Բեգլարյան

    Աչքերդ սրբիր, քեզ հավաքիր, դու ուժեղ կին ես, Սոֆա: Աշխարհում էնքան վատ բաներ են կատարվում, որ մարդ լսում ու սահմռկում է, մարդ կարդում ու զարմանում է՝ մի՞թե ադամորդին ընդունակ է նման բանի:

    4 Մարտ 2025 • 13 րոպե

  • Պատմվածք

    Գաբրիելի ճամպրուկը

    Հրաչ Բեգլարյան

    Երբ Գաբրիելը սև, լաքած ճամպրուկն ուղարկեց Ազատի հետևից և գյուղի ջահելներն ուսամբարձ տարան նրան, Հայկոն լաց եղավ մտքի մեջ: Հետո ի՞նչ, որ Ազատն ութսունյոթ տարեկան էր, ինչքան չլինի իր վաթսունյոթ տարվա հե…

    6 Օգոստոս 2023 • 13 րոպե

  • Պատմվածք

    Մանուկ ճգնավորի և այլ բաների մասին

    Հրաչ Բեգլարյան

    Երբ Մանուկ ճգնավորն անհետացավ, ոչ ոք չհավատաց նրա մարմնով Երկինք համբառնալու լուրին: Վանականներից ոմանք կասկած էին հայտնում, թե Մանուկն իբրև Երկնքից էր առաքված, երկրի վրա ապրող վանականների հավատը չափե…

    18 Մարտ 2023 • 14 րոպե

  • Պատմվածք

    Թախիծ

    Հրաչ Բեգլարյան

    Թախիծը նրա մեջ ծնվում էր միանգամից, ամառային պայծառ օրվա դեմքն անսպասելիորեն կնճռոտող հողմի պես: Հակոբը չէր իմանում, թե երբ կհայտնվի հոգեմաշ այդ տրտմությունը: Ասենք եթե իմանար էլ՝ ո՛չ կուզենար, ո՛չ էլ…

    21 Հուլիս 2022 • 16 րոպե

  • Պատմվածք

    Սարի սմբուլ Կարապետ

    Հրաչ Բեգլարյան

    -Առ,- կոնյակի երկու հարյուր հիսուն գրամանոց շիշը գրպանից հանեց ու Գառոյին մեկնեց Կարոն,- մի երկու կում` խմիր, կթեթևանաս: -Ախր,- թևերն անօգնական տարածեց Գառոն ու հառաչեց դեմուդարձ լինելով,- ախր էս ջերմ…

    3 Փետրվար 2022 • 12 րոպե

  • Պատմվածք

    Չորուկը, Բենոն և մյուսները

    Հրաչ Բեգլարյան

    Ինքնաթիռն ամպի քիթն արյունոտել էր թևով: Քսվել էր պատահաբար, չուզենալով ու ամպից ձյան փաթիլներ էին պոկվում ու թրթռում օդի մեջ: Քամին ասես ամպի վրեժը լուծելու համար միանգամից հարձակվել էր ինքնաթիռի վրա:

    28 Սեպտեմբեր 2021 • 12 րոպե

  • Պատմվածք

    Տորթը

    Հրաչ Բեգլարյան

    Կանգնած էր գլուխը կախ, ակնկոր: Դահլիճի ձայնը գվվոց էր թվում: Ասես կանգնել էր մի մեծ մեքենայի մոտ ու վարորդը անխիղճի պես ոտքը «գազին» դրած` հուպ էր տալիս: Թեև հայացքը չէր բարձրացնում, բայց զգում էր դահ…

    28 Հունիս 2021 • 15 րոպե

  • Պատմվածք

    Կարմիր պուրգա

    Հրաչ Բեգլարյան

    Կարմիր շորերով աղջկան միանգամից տեսավ: Աղջիկը գեղեցիկ չէր: Նստել էր իրենից մի նստարան այն կողմ ու աչքերը խոնարհած սպասում էր ինքնաթիռի թռիչքին: Մազերը հավաքել, փոքրիկ հյուսք էր արել ու փաթաթել էր ծոծր…

    9 Հունվար 2021 • 19 րոպե

  • Պատմվածք

    Դեղնուկ

    Հրաչ Բեգլարյան

    Թափառախումբը գյուղ մտավ անսպասելի: Թե երբ էին եկել, որտե՞ղ էին բացել իրենց վրանները, ոչ ոք չէր իմացել: Գյուղ մտան երգ ու պարով: Ջահել, կլորիկ կրծքերով գնչուհին լավ էր երգում: Երգում էր սիրո, կյանքի ան…

    28 Մայիս 2020 • 14 րոպե

  • Պատմվածք

    Գուշակը

    Հրաչ Բեգլարյան

    - Չէ, այսօր ինձ մի խոսեցրու, աղջիկս, այսօր շատ եմ հոգնել: Հոգնել եմ ամեն ինչից: Հոգնել եմ ամռան այս խելքը թռցրած արևից, որ ծակմտուկ կնոջ պես քիթը խոթում է ամեն տեղ, քրքրում է մարդու հոգու բոլոր անկյու…

    15 Հունվար 2020 • 13 րոպե

  • Պատմվածք

    Վերջին մարտը

    Հրաչ Բեգլարյան

    Վիրավորը դարձյալ ամբողջ ուժով հենվեց ուղեկցի ուսին ու ցավից կրճտացրեց ատամները: Արդեն երեք ժար էր, որ քայլում էին լպրծուն, ցեխոտ ճանապարհով: Գնացել էին քաղաքն ազատագրելու: Արդեն որքան ժամանակ` քաղաքու…

    30 Սեպտեմբեր 2017 • 15 րոպե

  • Պատմվածք

    Ցավը

    Հրաչ Բեգլարյան

    Նրան երբեմն թվում էր, թե հիվանդությունն իր հետ է ծնվել: Այնքան էր սովորել ցավին, որ երբ այն մի օր զգացնել չէր տալիս, ինքն իրեն զգում էր մի բան կորցրածի նման. անհանգստանում էր, իրար անցնում և հանդարտվո…

    20 Ապրիլ 2017 • 17 րոպե

  • Պատմվածք

    Գեներալին սպասելիս

    Հրաչ Բեգլարյան

    -Լավ, բա գեներալը ե՞րբ է գալու,-արդեն որերորդ անգամ պահակետում կանգնած զինվորին դիմեց հաստաբազուկ տղամարդը: -Եսի՞մ,-ուսերը թոթվեց զինվորը: -Է՜,-չգիտես բարկացած, թե հուսահատված ձգեց Հաստաբազուկն ու նստ…

    16 Փետրվար 2017 • 10 րոպե

  • Պատմվածք

    Չարքակապ

    Հրաչ Բեգլարյան

    Վերջ: Կպառկի այսպես հինգ քառակուսի մետրանոց սենյակի կիսաջարդ մահճակալին ու չի շարժվի: Ո՛չ մահը սարսափելի կլինի, ո՛չ էլ կյանքը կդառնա գրավիչ ու ցանկալի: Չի՛ շարժվի, չի՛ երազի, չի՛ տոկա:

    31 Հոկտեմբեր 2016 • 21 րոպե

  • Պատմվածք

    Ֆրոյդը կամ Կորյունի սև հորթը

    Հրաչ Բեգլարյան

    -Հերն անիծվի Ֆրոյդի, ինչ հիմարություն ասես, որ չկա գլխիս մեջ. փսիխոանալիզ, մոտիվացիա, փսիխոմատիկ… Ասա ինչի՞ս էր պետք էդքան գիրք կարդալը,- տնքաց Գարիկն ու աշխատեց հարմարեցնել դիրքը: Ոչ մի կերպ չէր հարմ…

    18 Հունվար 2016 • 17 րոպե

  • Պատմվածք

    Ծովի գաղտնիքը

    Հրաչ Բեգլարյան

    Ծովը մթնած չէր, ծովն ալեկոծ չէր ու աշնան առավոտվա արևը ծիածան էր գաղանում նրանից: Ջրի հայելին նման մի բան թաքցրած, ժպտացող չարաճճի երեխայի: Մարդիկ ուռկան էին գցում, իսկ ծովը անգիտակ ձևանալով ձուկ էր լ…

    11 Մարտ 2015 • 16 րոպե