Վրեժ Իսրայելյան
Արձակագիր
Վրեժ Սաղաթելի Իսրայելյան (1949, ապրիլի 2, Երևան - 2013, հունիսի 14, Երևան[), հայ արձագիր է, դրամատուրգ։ ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի դափնեկիր (2010, «Տոնապետ» գրքի համար)։ Կենսագրություն և աշխատանքներ 1971-ին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ 1971-78-ին աշխատել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի երիտասարդական հաղորդումների խմբագրությունում որպես խմբագիր և ավագ խմբագիր։ 1979-81-ին գրական աշխատող էր «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում։ 1982-ից «Սովետական Հայաստան» ամսագրի սփյուռքի բաժնի վարիչն է։
Վրեժ Սաղաթելի Իսրայելյան (1949, ապրիլի 2, Երևան - 2013, հունիսի 14, Երևան[), հայ արձագիր է, դրամատուրգ։ ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի դափնեկիր (2010, «Տոնապետ» գրքի համար)։ Կենսագրություն և աշխատանքներ 1971-ին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ 1971-78-ին աշխատել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի երիտասարդական հաղորդումների խմբագրությունում որպես խմբագիր և ավագ խմբագիր։ 1979-81-ին գրական աշխատող էր «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում։ 1982-ից «Սովետական Հայաստան» ամսագրի սփյուռքի բաժնի վարիչն է։ 1993-99-ին` ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթի խմբագիր, 1999-ից եղել է ՊՆ լրատվության և քարոզչության վարչության պետ։ Վրեժ Իսրայելյանի առաջին պատմվածքները տպագրվել են «Գարուն» ամսագրում։ 1978-ին արժանացել է ՀԼԿԵՄ Կենտկոմի «Տարվա լավագույն ստեղծագործության համար» մրցանակին։ Գործեր Նրա «Միայն մի անգամ» պատմվածքը տպագրվել է «Դրուժբա նարոդով» ամսագրի 1982-ի հոկտեմբերի համարում։ 1986-ի փետրվարին Երևանի հեռուստատեսությամբ ներկայացվել է նրա «Չնվաճված աշխարհամաս» պիեսը։ Հեղինակել է Արցախյան պատերազմին նվիրված վավերագրական կինոսցենարներ («Մահից առաջ և հետո», «Երկրապահը և քաղաքականությունը», «Այսպես դարձանք երկրապահ», «Մահապարտներ», «Քայլ», «Առաջին գիծ», «Անդրանիկ» և այլն)։
Հրապարակումները Գրանիշում 11
-
Պատմվածք
Միայն մեկ անգամ
Գիշերով գյուղը նման էր քնի մեջ խոսող մարդու, որն ինքն իրեն չի լսում: Երբեմն անորոշ կողմերից կովերի բառաչ էր լսվում, որ մի պահ կարծես բռնկվում էր մութի մեջ ու հանգչում: Քամին ետևից Հայոյի գլխաշորը բերո…
2 Ապրիլ 2026 • 14 րոպե
-
Պատմվածք
Ֆեսկուկ
Ահա մի մարդ, ով վաղորդայնի շունչն ըմպելուն պես, զարմանքով աչքերը ճպճպացնելուց և սեփական տան չորս պատերի ապահովության մեջ իր մարմինն ու վարագույրի ցանցկեն հյուսքերին խճճված ա…
14 Մայիս 2025 • 18 րոպե
-
Պատմվածք
Հայ-թուրքական հինավուրց խաղ
Գրեթե հարյուր տարի առաջ մի թուրք ուզեցավ տարբերվել մյուս թուրքից. հայ գաղթական կնոջը օրորոցային երկվորյակների հետ քարանձավում հայտնաբերելով: Նա զսպեց իր արյունակիցների մոլուցքը և փորձեց ստեղծագործական…
2 Ապրիլ 2025 • 13 րոպե
-
Պատմվածք
Քառասուներկուերորդ գիշերը
Ամեն ինչ շատ ավելի առօրեական էր, քան Վարդուհին էր կարծում: Աշխատանքից տուն վերադառնալիս Բաբկենը նրան ծտի պես օդ չէր թռցնում, ինչպես նա էր իր հեքիաթի մեջ փայփայում: Մի անգամ Բաբկենը նրա թախանձանքին չդի…
2 Ապրիլ 2023 • 7 րոպե
-
Պատմվածք
Ահագչին անձրևի տակ
ԱՀԱԳՉԻՆ ԱՆՁՐԵՎԻ ՏԱԿ Երեւանից մինչեւ Թալինի շրջանի Մաստարա գյուղը մոտ յոթանասուն կիլոմետր է: Այդ տարածությունը «Մոսկվիչով» անցանք մեկ ժամում: Մաստարայից մինչեւ Ահագչի գյուղը յոթ կիլոմետր է, եւ այն հաղթ…
16 Մարտ 2023 • 13 րոպե
-
Պատմվածք
Ծիծիկների սիմֆոնիա
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստաշոուն իր կյանքում առաջին անգամ աններելի սխալ թույլ տվեց։ Դրա քաղաքական հետեւանքները հետագայում կուլ տվեցին ամենեւին անմեղ մարդիկ։ Ազգային եւ միջազգային մի շարք…
7 Սեպտեմբեր 2022 • 9 րոպե
-
Պատմվածք
Բալաբեկ
ՀՀ հեռուստաընկերությունները, խոսքները մեկ արած, մեկը մյուսից առաջ ընկնելով, քաղաքական, լրատվական կարեւորագույն ծրագրերը շրջանցելով, «ֆուտբոլային դիվանագիտության» ուղն ու ծուծը բացահայտելու մոլուցքը հե…
14 Հունիս 2022 • 10 րոպե
-
Պատմվածք
Սոնան եւ պատերազմը
Թուղթուգիր Ինչ լինելու էր՝ եղավ: Անիմաստ է յոթ սարից այն կողմ փնտրել մի բան, որը քո աչքի առաջ է: Եթե պետք էր, որ այս պատերազմը իր Սոնան ունենա, թող ունենա: Պատերազմը հենց նրա համար է պատերազմ, որ խախտ…
17 Հուլիս 2020 • 8 րոպե
-
Պատմվածք
Հայ-թուրքական հինավուրց խաղ
Գրեթե հարյուր տարի առաջ մի թուրք ուզեցավ տարբերվել մյուս թուրքից. հայ գաղթական կնոջը օրորոցային երկվորյակների հետ քարանձավում հայտնաբերելով: Նա զսպեց իր արյունակիցների մոլուցքը և փորձեց ստեղծագործական…
8 Նոյեմբեր 2018 • 13 րոպե
-
Պատմվածք
Մեկին գումարած մեկ
– Հայրիկ, եթե արև չլինի, արևածաղիկ կլինի՞: – Եթե արև չլինի, արևածաղիկ չի լինի: – Իսկ եթե արև լինի՞: – Եթե լինի՛, կլինի՛: – Իսկ եթե չլինի՞: – Արևն այնպիսի բան է, որ վաղ թե ուշ կլինի, ուրեմն արևածաղիկ է…
2 Ապրիլ 2016 • 17 րոպե
-
Պատմվածք
Թանկագին հյուրը
Դեռ կոմունիստների տիրակալության օրերից հալից ընկնող տան մեջ Հակոն մի փոքրիկ անկյուն ուներ, ուր գնում էր իբր խառատություն անելու, սրա-նրա համար սրճաղաց, թուր ու թվանք, դանակ-մանակ նորոգելու և իբր այլ բ…
2 Ապրիլ 2014 • 10 րոպե