Պոեզիա

Ուխտավորները

Ասպարեզների ու մեհյանների մոտով, Տաճարների ու պանդոկների միջով, Ճոխ գերեզմանների, հսկա շուկաների կողքով, թմրություն ու վիշտ ճաշակած, Հռոմն ու Մեքքան անտեսած, հուսահատվածի կապույտ արևով լցված անցնում են երկրով ուխտավորները:

Թարգմանիչ՝ Շավարշ Ազատյան

• 1 րոպե

Ուխտավորները

Ասպարեզների ու մեհյանների մոտով,
Տաճարների ու պանդոկների միջով,
Ճոխ գերեզմանների,
հսկա շուկաների կողքով,
թմրություն ու վիշտ ճաշակած,
Հռոմն ու Մեքքան անտեսած,
հուսահատվածի կապույտ արևով լցված
անցնում են երկրով ուխտավորները:
Կուզիկներ են հավերժ,
քաղցած, ցնցոտիներով,
նրանց աչքերում մայրամուտներ կան,
իսկ սրտերի մեջ արևագալներ:
Անապատներն են երգում նրանց կրնկից,
Շանթ է որոտում և
աստղեր փայլում նրանց երկնքում:
Իսկ թռչունները խռպոտ գոռում են,
որ այս աշխարհում ոչինչ չի փոխվի,
Նույնը կմնա.
կուրացնող ճերմակ,
կասկածելի նուրբ,
Մշտական խաբկանք,
թեկուզ մեկնելի,
բայց միշտ անեզր ու հավերժական:
Նշանակում է, որ կհավատաս
ոչ քեզ,
այլ Աստծուն:
Եւ մնալու են սոսկ պատրանք և ուղի:
Եւ՛ արևամուտ է կրկին լինելու,
և՛ արևածագ:
Զինվորներն են պարարտացնելու երկիրը,
իսկ պոետները լոկ գովք են երգելու:

Թարգմանությունը ռուսերենից՝ Շավարշ Ազատյանի

Թողնել մեկնաբանություն