Պոեզիա

Ռոբերտ Ֆրոստ | Դադար անտառի մոտ

Ես լավ գիտեմ, թե ում անտառն է սա։ Անտառապահը գյուղում է հիմա Ու չի կասկածում, որ այստեղ կանգնած Դիտում եմ ձյունոտ անտառը նրա։

Թարգմանիչ՝ Սամվել Մկրտչյան

• 1 րոպե

Ռոբերտ Ֆրոստ | Դադար անտառի մոտ

Ես լավ գիտեմ, թե ում անտառն է սա։
Անտառապահը գյուղում է հիմա
Ու չի կասկածում, որ այստեղ կանգնած
Դիտում եմ ձյունոտ անտառը նրա։

Զարմանում է իմ ձիուկը թմրած՝
Ինչու՞ կանգնեցինք դաշտերում այս բաց,
Անտառի ու այս լճակի միջև,
Այն էլ գիշերվա ժամին մթամած։

Զանգուլակներն է ցնցում հևիհև՝
Ինչու՞ ենք կանգնել դաշտերում այս սև։
Լսվում է միայն մեղմիկ մի հառաչ,
Փաթիլներ իջնող ու քամի թեթև։

Անտառը այնպես խորն է ու մթին,
Բայց խոստում ունեմ ես տված մեկին,
Ու երկա՜ր ճամփա՝ քնելուց առաջ,
Ու երկա՜ր ճամփա՝ քնելուց առաջ։

Թարգմանությունը անգլերենից՝ Սամվել Մկրտչյանի

Թողնել մեկնաբանություն