Ժոզեֆին Բերկհոլց | Ես ամենազգայուն հոգին եմ

Ես ամենազգայուն հոգին եմ, որ երբևէ ցանկացել ես լինել: Ես սարսուռ եմ։
Երբ ներս եմ մտնում՝ լսարանը պապանձվում է
շունչը պահած։ Անկարելի է չնկատել։ Ինձ

նախադասության մեջ խորը շունչ համարեք, ինձ նայեք։ Կարելի է,
զննեք։ Այս տեղը հենց ինձ համար է նախատեսված ես լավ տղերքից եմ ես
ամենաշքեղ փետուրներով վայրենին ես չեմ ընդունում սա ի գիտություն ես

լավագույն ապացույցը նրա որ հնարավոր է տպավորիչ էի ես
տարիքիս համար այնքան խելացի թվացյալից ավելի աչալուրջ ես
թիմի հույսը լավագույն ապացույցն այն բանի ես ոչ հավանական

լավագույն ապացույը ինձ համար մեծ պատիվ է այսօր ելույթ ունելալ
այս բեմից ես շան աղջիկ ես պատրաստված ուշիմ ես
քո կյանքի սերն եմ քննադատական մտածողությամբ օրիորդ ես

ձայնն եմ խոցի լորձ սերունդ որ հայհոյախոսում է սրտիցս
արյուն է կաթում այս առումով ես դրական բացառություն եմ եղել
դասարանում օրինակելի արժանի հարգանքի մեծարանքի հանրային

կյանքիդ լավագույն քածը բոլորի սիրելին
այնքան ջահել համարիր քույր
ես քո ուղու անշեղ հունը ես քեզ թիկունք ես քեզ ժայռ հավաքիր

բռումդ ես միշտ յուրօրինակ միշտ անօրինակ արևը
տան ես բառ որ հնչում է իբրև ժապավեն առեղծված
արծաթ-թելիկ-մելիկ ես որ կանգնած եմ ձեր առաջ

ամեն ինչ թռել էր մտքիցս։

Գերմանիա

Թարգմանությունը՝ Տաթև Չախեանի

Բանաստեղծությունը թարգմանվել է ԱնտիԲաբելոն միջլեզվական ծրագրի շրջանակում:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *