Պոեզիա

Աֆանասիյ Ֆետ | Ես ոչինչ չեմ ասի քեզ բնավ

Ես ոչինչ չեմ ասի քեզ բնավ, Չեմ փորձի վրդովել քեզ իսկի, Այն մասին, ինչ մտքովս անցավ Ոչ մի կերպ ես քեզ չեմ ակնարկի: Գիշերվա ծաղիկներն են քնած.

Թարգմանիչ՝ Գագիկ Շիրմազանի

Աֆանասիյ  Ֆետ | Ես ոչինչ չեմ ասի քեզ բնավ


(1820-1892)

Ես ոչինչ չեմ ասի քեզ բնավ,
Չեմ փորձի վրդովել քեզ իսկի,
Այն մասին, ինչ մտքովս անցավ
Ոչ մի կերպ ես քեզ չեմ ակնարկի:

Գիշերվա ծաղիկներն են քնած.
Երբ արևը պուրակն է լքում,
Թերթիկները բացվում են կամաց,
Ես լսում եմ, որ սիրտն է ծաղկում:

Եվ հիվանդ ու հոգնած իմ կրծքին,
Երբ փչում է գիշերը խոնավ,
Չեմ փորձի վրդովել քեզ իսկի,
Ես ոչինչ չեմ ասի քեզ բնավ:

Թարգմանությունը ռուսերենից՝ Գագիկ Շիրմազանի

Նշանաբառեր՝

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով