Աշոտ Ավդալյան | Կարմիր է հողը

Կարմիր է հողը
Վարդավառի տաք սրտերի նման։
Ու կարմրում է երգի մեղեդին,
Երջանկությունից հալվում է օրը,
Եվ արեգակի կարմիր փեշերից
Շղարշվում է ցած տաք երանությունը։
Եվ աղջիկների մատաղ սրտերից
Փախչում են կարմիր տաք երիվարներ,
Փախչում են, վազում, ծիծաղում կարմիր
Հար անխոս, ինչպես աստվածուհիներ։
Եվ արեգակը հպվում է մի պահ
Կարմիր հարսների կապույտ աչքերին,
Կարմիր վարսերին, կանաչ փեշերին,
Որ վարդավառի օրհնությունը տա։
Կարմիր է հողը
Վարդավառի տաք երկնքի նման։

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *