Խելաշեղում | Նոր ցուցահանդես, նոր ձևաչափ

Երիտասարդ գրողներն ու նկարիչները ապրիլի 30-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպելու են ցուցահանդես Նոր Արվեստանոցում, որտեղ գույնն ու բառը, հանդիպելով իրար, առաջացնելու են «Խելաշեղում»։ Իրենց ուղերձում նրանք գրում են. «Քաղաքում տարօրինակ բաներ են կատարվում. շշուկներ են պտտվում, որ նկարները սկսել են խոսել։ Մենք` երիտասարդ արվեստագետներս, ցանկանում ենք համատեղ հանդիպել կտավի և բանաստեղծության խաչմերուկում։ Դե ի՞նչ, չտեսնված բան է, չէ՞։ Գեղանկարչության և գրականության միացյալ ցուցահանդեսներն արդեն կազմակերպվել են Լոնդոնում և Նյու Յորքում։ Հաջորդը լինենք մենք»։ Ցուցահանդեսում կներկայացվեն Անի Հովակի, Գոռ Առուշանյանի,  Մեսրոպ Սարգսյանի նկարները և Նորայր Գրիգորյանի, Աստղիկ Սարգսյանի, Արման Թովմասյանի և Մարիամ Հարությունյանի ստեղծագործությունները:
Միջոցառման բացումը՝ ապրիլի 30-ին, ժամը 17.00:Հասցե՝ Պուշկին 4։
Մուտքն ազատ է։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *