Պոեզիա

Նրան

Որովհետեւ ես միայն մի գարուն գիտեի, ես գիտեի միայն մի ծաղիկ, որովհետեւ քեզ սիրելն արդեն մահացու միտք է, իսկ չսիրելը՝ պարտք հաջորդ անցյալի:

• 1 րոպե

Նրան

Որովհետեւ ես միայն մի գարուն գիտեի,
ես գիտեի միայն մի ծաղիկ,
որովհետեւ քեզ սիրելն արդեն մահացու միտք է,
իսկ չսիրելը՝ պարտք հաջորդ անցյալի:

Որովհետեւ ես մի լեռ գիտեի այնտեղ,
ուր արդեն անկել,
եւ իմ վրիպածը մտքի թիրախներում չկար,
այդպես ստիխը գտել է աղջկան՝
անգաղտնավանկ եւ
այլ մեկի գրկում, այլ մեկի անկողնում՝
չքնած:

Որովհետեւ սիրուց մի պատուհան այն կողմ
ամբողջ աշխարհը գիտեի՝
օղին էր, նախորդ օրերին ջնջած տողերը
եւ դեղատունը՝ հերթում,
որովհետեւ մի ծաղիկ է ինձ մահը
պատմել, ու տեղն իմ
չի գտնում անդունդը,
ու գնում եմ ես տուն:

Որովհետեւ ես չեմ ուզում խաղաղեցնել
այս սերը,
որովհետեւ իմ դեր-Ելիցը չէ
եւս մի գարուն,
որովհետեւ
բառերից հեռու մի երկինք մատնասել է՝
Ահա մարդը, որ չի գալու:

Նշանաբառեր՝

Թողնել մեկնաբանություն