Մրցույթ| Պատանիները և շրջակա միջավայրը

Գիրք

Մանկապատանեկան գրքի միջազգային խորհրդի (IBBY) հայաստանյան կոմիտեն, IBBY Յամադա հիմնադրամի Yamada Fund 2015 դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, հայտարարում է պատանիների համար գրականության «Պատանիները և շրջակա միջավայրը» խորագրով մրցույթ մինչև 40 տարեկան գրողների համար:

Մրցույթի շրջանակներում մասնակիցներին պատանիների համար գրականության ոլորտում միջազգային ճանաչում ունեցող գրողի եռօրյա վարպետության դասերին (ապրիլի 6-8) մասնակցելու հնարավորություն կտրվի:

Ստեղծագործական փուլի ընթացքում (ապրիլի 9-ից հունիսի 4-ը), գրող-մասնակիցներին կտրվի 2 ամիս ժամանակ՝ ներկայացնելու իրենց աշխատանքները հետևյալ թեմաներից մեկով.

ա. սոցիալական միջավայր՝
• «Պատանին և զգացմունքները»,
• «Պատանին և ընտանիքը»,
• «Պատանին և ընկերները»,
• «Պատանին և դպրոցը»,
բ. բնական միջավայր՝
• «Պատանին և միջավայրի աղտոտումը»
• «Պատանին և կենդանիները»
• «Պատանին և անտառը»
• «Պատանին և բնության պահպանությունը»

Կարող են ներկայացվել արձակ և չափածո ստեղծագործություններ:

Արձակ ստեղծագործության տեխնիկական չափանիշները (ներկայացվում է ֆիզիկական մեկ օրինակից և էլեկտրոնային տեսքով մեկ ստեղծագործություն).

• Թղթի ձևաչափը՝ A4
• տառաչափը՝ 13
• տառատեսակը՝ GheaGrapalat
• տողերի միջև տարածությունը՝ 1.5
• նիշերի քանակը՝ 3600-36000, առանց միջակայքերի

Չափածո ստեղծագործության տեխնիկական չափանիշները (ներկայացվում է ֆիզիկական մեկ օրինակից և էլեկտրոնային տեսքով մեկ ստեղծագործություն).

• Թղթի ձևաչափը՝ A4
• տառաչափը՝ 13
• տառատեսակը՝ GheaGrapalat
• տողերի միջև տարածությունը՝ 1.5
• էջերի քանակը՝ 3-ից 20 էջ:

Մասնագիտական ժյուրին (հունիսի 5-20) կքննարկի մասնակիցների աշխատանքները, կընտրվեն 3 լավագույները, որոնք ծրագրի հաջորդ փուլում կնկարազարդվեն:

Մրցանակը՝ գրքի տպագրություն՝ 3 լավագույն ստեղծագործությունների և նրանց համար արված նկարազարդումների հիման վրա:

Մասնակցել ցանկացողները կարող են իրենց ինքնակենսագրությունը, եթե առկա են՝ հրատարակված գրքերի ցանկը, ապա և, ցանկալի է՝ վերոգրյալ թեմաներից մեկով իրենց ստեղծագործության համառոտ նկարագրությունը՝ մտահղացումը (900-ից 1800 նիշ, առանց միջակայքերի) ուղարկել ibbyarmenia@gmail.com էլ. փոստի հասցեին կամ թղթային կրիչով ներկայացնել IBBY հայաստանյան կոմիտե, հետևյալ հասցեով՝ ք. Երևան, Տերյան 42/1 (Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան, 1-ին հարկ): Զանգահարել Աննա Դիվանյանին (հեռ. 010 52 12 22), Նաիրա Աճեմյանին (հեռ. 060 271 131):

Ստացված հայտերի հիման վրա ժյուրին կընտրի 16 մասնակցի:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 27-ը, Երևանի ժամանակով 16.30-ն է:

Share Button

3 Կարծիք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *