Օզդեմիր Ասաֆ | Քեզ չեմ կարոտում ես առաջվա պես

Քեզ չեմ կարոտում ես առաջվա պես
Քեզ չեմ կարոտում ես առաջվա պես
Եվ լաց չեմ լինում մեր ապրած-չապրած պահերի համար։
Անունդ արդեն աչքս չի թացում,
Եվ չեմ հաշվում ես օրերը անցած,երբ քեզ չեմ տեսել։
Հոգնած եմ մի քիչ,
Եվ կոտրված եմ,
Ինձ ջախջախել է հենց քո գոյության չգոյությունը։
Եվ լավ լինելու արվեստը արդեն հասու չէ էլ ինձ,
Բայց «լավ եմ» խոսքը կարել եմ լեզվիս։
Տագնապի մեջ եմ,
Թեպետ բյուր անգամ ստիպել եմ ինձ մտքիցս հանել,
Բայց դեմքդ հիշելու անկարությունից երկյուղում եմ խիստ։
Չեմ սպասում այլևս քո վերադարձին, չեմ էլ տենչում այն,
Որպիսությունդ մի-փոքր անգամ ինձ էլ չի հուզում,
Քանզի իմ ցավը բավական է ինձ։
Հաշտվե՞լ եմ հիմա քո կորստի հետ,
Հրաժարվե՞լ եմ քեզ մոտ լինելուց։
Տագնապի մեջ եմ,
Որ եթե հանկարծ սիրեմ ուրիշի,
Մինչև իմ մահը ես քեզ կներե՞մ․․․
Հավատա՛, որ ՈՉ։

Թարգմանություն՝ Անահիտ Կարապետյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *