Սառա Թեյսդեյլ | Քնքուշ անձրևներ կգան ․․


1884-1933

(Պատերազմական ժամանակ)

Քնքուշ անձրևներ կգան և հողի բույր կփչի,
Եվ զրնգուն պարով ծիծեռնակներ կսավառնեն,

Եվ գիշերվա լճակներում գորտեր կերգեն,
Եվ սալորի դաշտերը ճերմակ զգեստներ կհագնեն։

Արշալուսիկները կներկվեն ալ փետուրներով նորից,
Երգելով մեղեդիներ իրենց ցածր ցանկապատից։

Եվ ոչ-ոք չի իմանա պատերազմի մասին,
Եվ ոչ-ոք չի հիշի, երբ այն վերջապես ավարտվի։

Եվ ոչ-ոք չի հիշի, լինի թռչուն, թե ծառ,
Եթե մարդ էակը մի օր իսպառ վերանա։

Եվ Գարունն ինքը, երբ արևածագին արթնանա,
Նույնիսկ չի նկատի, որ մարդն այլևս չկա։

Թարգմանությունը անգլերենից՝ Անահիտ Աղոյանի

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *