Ռումի | Ռուբայաթ, Դիվան-է Շամս

Ռուբայի 440-րդ

Ամեն մասնիկ, ասես քաղցած, Աստծո սեղանի շուրջ է կանգնած,
Թե պետք է դեռ, ուտում են նրանք, այս սեղանը մնում է բաց։
Հավերժի սեղանի շուրջ թեպետ արարչանքից գալիս է աղաղակ,
Ուտում են շարունակ, սեղանից չի պակասում, այն մնում է բաց։

 

Ռուբայի 441-րդ

Ամեն մասնիկ, որ օդում է ու Երևակում,
Մեզ համար վարդաստան է ու մրգաստան։
Որքան էլ ոսկին հանքի ճամփաներով գա,
Ամեն կաթիլ թալիսման է, ու միջում՝ օվկիան։

 

Ռուբայի 442-րդ

Ամեն մասնիկ, որ օդում է ու դաշտում,
Նայիր նրան ուշադիր․ մեզ պես թովված է։
Ամեն մասնիկ՝ լինի զվարթ, թե վշտացած,
Անմեկին պայծառ արևով է թովված։

 

Ռուբայի 443-րդ

Ամեն մասնիկ ու ամեն միտք նման է զարթոնքի,
Մեր բերկրանքից ու վշտերից ծնվում է գիտելիք։
Ինչու՞ չծնվեց խորթություն միջում հարազատների,
Գիտեցողների համար անգիտությունը հանցանք կլինի։

 

Ռուբայի 555-րդ

Ախ, լու՜յս, եղիցի՛ր, որ մասնիկները պարեն,
Նա, որից երկնակամարն ու օդը պարում են,
Հոգիները խինդից պարում են խելակորույս,

Ականջին քո ասում եմ, թե որտեղ են պարում։

Թարգմանությունը պարսկերենից՝ Դիանա Սիսակյանի

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *