Ստանիսլավ Եժի Լեց | Մտքեր

*
Այ թե կարելի լիներ քավության նոխազին նաև կթել։
*
Միտքն էլ պետք է մարզել ամեն օր, բայց ոչ կոլեկտիվ։
*
Պատմությունը փաստերի հավաքածու է, որոնք չպիտի տեղի ունենային։
*
«Գլուխդ բարձր»,- ասաց դահիճը՝ գցելով օղակը։
*
Անկողմնակալներն էլ անկողմնակալ չեն։ Նրանք արդարության կողմից են։
*
Հանցագործության մայրը հիմարությունն է։ Բայց հաճախ հանճարեղ են հայրերը։
*
Մտքի սահմաննե՞րը։ Փնտրի՛ր քարտեզի վրա։
*
Նախադեպի բացակայությունը ևս նախադեպ է։
*
Այնշտայնի ժամանակն էլ կախված էր քաղաքային ժամացույցից։
*
Խղճի ձայնը նույնպես ենթարկվում է մուտացիայի։
*
Եվ ինչպե՞ս լավատես չլինել այս պարագայում։ Իմ թշնամիները խոզեր դուրս եկան, ինչպես որ սպասում էի։
*
Հիմարությունը չի փրկում։ Ավանակներից սալամի են պատրաստում։
*
Խաղաղության երաշխիքը․ երբ թաղում ես պատերազմի կացինդ թշնամուդ հետ մեկտեղ։
*
Մրգերի պակասը նույնպես խմորումներ է առաջացնում։
*
Պատմությունը կրկնվում է, որովհետև հնարամիտ պատմաբանները քչություն են անում։
*
Հիմարներն այնքան էլ հիմար չեն․ միշտ մեծամասնության մեջ են։
*
Մազոխիստները ևս խոստովանում են ամեն ինչ տանջանքների ժամանակ։ Երախտագիտությունից դրդված։
*
Ուխտավորների ոտքերից էլ է հոտ գալիս։
*
Որոշ ծափահարություններից հետո անհրաժեշտ է լվալ ձեռքերը։
*
Գողերն էլ երբեմն քայլում են լուսապսակը գլխին։ Չգողացված ի դեպ։
*
Քանի՞ մարդ է բաժին ընկնում մեկ շնչին։ Դա է մշակույթի չափանիշը։
*
Ինքնապահպանման բնազդը երբեմն ինքնասպանության շարժիչ ուժն է։
*
Պատմությունը չի՞ կրկնվում։ Միգուցե, բայց կակազում է։
*
Ամբողջ կյանքում հետևողականորեն կարող եք գնալ ձեր նպատակի հետևից, եթե այն անընդհատ հեռանում է:

Թարգմանությունը լեհերենից՝ Տաթև Խաչատրյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *