ԿԱՐԵՆ ԱՆՏԱՇՅԱՆ | Սիրածիկ

Կարեն Անտաշյան

(ակնահատի հմայիլ)

Բոլոր բառերի փոխարեն չծնված երեխաներին՝
կարոտով և տխրությամբ

Երբ ես անում եմ իմ այդ
բանաստեղծություն-մանաստեղծությունը,
միշտ ստացվում է մի բան՝
երեխաներ սարքելուց առաջ կամ փոխարեն,
իսկ ընթացքում և հետո
միշտ
անձրևում է…

Անձրևում են
խանդոտ,
թմփլիկ աստվածուհիներս,
անմարդ հարևանուհիներս,
հավանական հարսներս,
մամաներս բոլոր…

– Տիզ-տիզ՝ ակլատիզ,
դու նախշուն ես ու թիթիզ…

Ջա՜ն,
խավարի մեջ կարելի է սիրել
և այլ թաքուն բառեր անել՝
կողքիններին չխանգարելով և անվնաս…
Տե՛ս, թե ինչ հարմարեցված ենք իրար…
– Լոր-լոր՝ ցըմփըլոր,
դու փափուկ ես ու տըկլոր…

Ինչ որ հիշում եք՝ կպատմե՜՛ք
(ես ինձ ինչ հիշում եմ՝
այստեղ հայեր են ապրում),
արա, դո՛ւ, դո՛ւ դո՛ւ, դո՛ւ… հատկապես այ դո՛ւ,
մտապահե՛ք ինձ ներսից, մտապահե՛ք,
ինչ որ հիշում եք իմ մասին՝
կդառնա՛ք:

– Կաթ-կաթ՝ ականատ,
սերնաղարտ է- սերմնառատ:

Աղչի՜,
ցուրտը տարել է կարոտելու և տխրելու օրգաններդ,
որ մայրանա՛ս,
չե՛ս զգում.
օրեցօր
իմ ու էն բանանբանի միջև բարակում է օզոնի շերտը,
մի օր միջովդ ինձ կտանի թաքուն՝
անքուն
կմնաս,
լաց կլինես, կանձրևես-կանձրևես
խանդից-խանդից-խանդախտավոր
երազի մեջ:
Երկար ու անմնացորդ լռությունից հետո
կասի՝
երբեմն քեզ այնպես եմ կարոտում,
որ շուրջս հղիանում են
բոլոր ծառերն ու չբեր կանայք…

– Ծիկ-ծիկ՝ սիրածիկ,
ինձ տուր գինի ու հացիկ,
ինձ տուր խնձոր ու ծիծիկ՝
լաց չլինեմ, լաց-լացիկ:

Հետո…
Մեզ համար չնախատեսված
ուրիշ օրեր կգան.
մտածեմ՝
ոնց եմ ապրելու
ևս մի կյանք:

– Նանիկ-նանիկ՝ ծիրանիկ,
բե՛ր ինձ մեկեն հինգ բալիկ:

Share Button

14 Կարծիք

  • սէվ says:

    Uxxix tasnocin…
    Karean?

  • Seda Shekoyan says:

    Ծնունդդ շնորհավոր, թող քո երեխաները լինեն պոեզիայից առաջ կամ հետո, բայց ոչ փոխարեն…

  • Կարեն Անտաշյան says:

    Ապրես Սեդա ջան, պոեզիան միշտ ինչ-որ բանի փոխարեն է, միշտ ինչ-որ կարևոր բանի փոխարեն 🙂

  • Hasmik Hakobyan says:

    Պոեզիան շարժուն ընթացք է. հաճախ ենք խոսում այս մասին, բայց իրականում պարզում, որ հերթական ընթերցված բանաստեղծությունը, ընդամենը հերթական մի դրվագ է: Հասկանալի է,դժվար է բառերին ընթացք հաղորդելը, քանի որ նրանք պատկերավորության հակվելու ծանրակշռությամբ են տառապում, բայց ահա, մի եզակի դեպք, (թող որ դեռևս ոչ կատարյալ դրսևորմամբ), երբ բառերն ընթացք են ստացել, ապրում են …այլևս ոչ մի սահման`պոեզիա ու կյանքը`այդքան իրար մոտ,այդքան միաձույլ…

  • Լավն էր

  • Lusine says:

    ba lsel eq? mer harevanyhin, 6.5 amsekan hghi, tznndatan@ pogh a tvel, stimyliaCia arel, vor erexan haryst kisrari tznndyan or@ tznvi, namanavand vor ptyghn el arakan seRi er..HZOR a che?

  • Կարեն Անտաշյան says:

    Էս երգի հետ կապ չունի, բայց գրել էս որ բռնի, Լուս?:)

  • Էլենա Արմաշ says:

    Շատ լաւն Էր Կարեն. սիրեցի:

  • Lusine says:

    tenC patahym a, vor shat hamov tort es txely linym, y mi 2 rope shyt gazaxCikiC hanym es y Pskym a…TenC el ytel klini, sagh giten vor shat lav tort a, nyinisk ed vichakym, baiC de lav kliner 2 rope el spaseir..
    P.S mi hogi el avelaCav im commentneri kap@ chdjokoghneri banakym, Te banakin spopely hamar eir grel, Karen?

  • Կարեն Անտաշյան says:

    Լուսնյակ լավ էլ ջոկում եմ, բայց դե… պոեզիան մեկ-մեկ առանց փետուրների ա ծնվում, մի քիչ ժամանակ ա պետք, որ փռչոտի, ամրանա: Լսի իսկ հարևանուհուդ պատմությունը ճիշտ էր, թե գրական-գեղարվեստական նկատառումներով էիր հորինել?

  • Վահե says:

    Սիրեցի. շնորհակալություն:

  • Karine Simonyan says:

    Hargeli Karen, Duq inchpes k@nduneq Dzer gortserin uxxvats qnnadatutyun@ kam xist govestner@?
    Yev inchu e, vor handurjum eq ays blogum linen kopit viravoranqner, voronq havanabar paymanavorvats en voch aynqan stextsagortsutyan, vorqan grox-grox haraberutyan het? Ete uzum eq blogn unena mets apaga, kartsum em, (yev shaters) vor DUQ chpetq e tuyl taq kopit u tsitsaxeli viravoranqner. Yes hishum em, vor ayd krivneri kentronum mshtapes haytnvum er eritasard grakanagetnerits mek@. Ete hnaravor e, xndrum enq xstatsreq ayd kanonner@. Verjiverjo amen inch galis e Dzeznits. Yev nkateli e, vor erbemn Duq nuynpes axorjum eq nman toxer kardalis, inch gtsum e blogi hexinakutyun@. Orinak Kharslyani poeziayin veraberox commentnerum nuynpes nman baner kan, teyev voch arajva pes. Shorhakalutyun!

  • Arqmenik Nikoghosyan says:

    Կարծում եմ, որ Կարինեի ասած` ուղիղի ասված կոպիտ ու ծիծաղելի վիրավորանքներն ավելի գերադասելի են, քան օրը մի անունով հանդես եկող վախկոտների խզբզանքներն ու փոքրոգի “զեղումները”:

  • Bratan says:

    Դզեց:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *