Բարություն կար քո աչքերում,
երևի լսեցիր իմ լացը.
դու ժպտացիր ինձ՝
ինչպես Հիսուսը երեխային:
Ես օրհնված եմ,
գիտեմ՝ երկինքը տալիս
ու խլում է…
Դու ժպտացիր ինձ՝
ինչպես Հիսուսը երեխային:
Ի՞նչ սովորեցի մարդոց ցավից,
կարծում էի՝ էլ երբեք չեմ զգա նույնը,
ոչ մեկի ու ոչնչի հանդեպ,
բայց հիմա գիտեմ…
Երբ գտնում ես սեր,
երբ զգում ես՝ իրավ այն կա,
սիրելին, որին կարոտում ես,
կգա ցուրտ գիշերներին։
Թե ճաշակել ես սերը,
թե գիտես ինչ է երջանկությունը,
սիրելիդ՝ որին համբուրում էիր
կլսի քեզ,
անգամ երբ անելք ես…
Թախծոտ են աչքերս.
ոչ ոք գլխի չընկավ,
ոչ ոք չիմացավ,
դու ժպտացիր ինձ՝
ինչպես Հիսուսը երեխային…
Ի՞նչ սովորեցրին ինձ արցունքները,
Ես սպասել եմ քեզ բոլոր տարիներին,
նոր էր սկսվում ամենը
բայց նա խլեց ինձնից քո սերը,
եւ ես կրկին կասեմ:
Երբ գտնում ես սեր,
երբ զգում ես՝ իրավ այն կա,
սիրելին, որին կարոտում ես,
կգա ցուրտ գիշերներին,
թե ճաշակել ես սերը,
թե գիտես՝ ինչ է երջանկությունը,
սիրելիդ՝ որին համբուրում էիր
կլսի քեզ,
անգամ երբ անելք ես…
Այն խոսքերը, որ չհասցրիր ասել
կերգեմ քեզ համար,
Ես կսպասեմ երկուսիս փոխարեն.
եւ այն սերը որ պիտի լիներ,
կսիրեմ երկուսիս փոխարեն,
որովհետեւ ամեն մի հուշ
իմ գոյության մասն է,
դու միշտ կլինես իմ սերը։
Այո, ես սիրված եմ եղել,
եւ գիտեմ ինչ է սերը,
Սիրելիս, որին համբուրում էի
միշտ ինձ հետ է,
օ, իմ սիրելին,
որին դեռ կարոտում եմ՝
հենց Հիսուսն էր
երեխայի համար …
Թարգմանությունը անգլերենից՝ Վարդան Սմբատյանի