Ֆիլ Քայ | Սկիզբ, ընթացք և ավարտ

Ամեն հիասքանչ պատմություն ունի սկիզբ, ընթացք և ավարտ։ Պարտադիր չէ այդ հերթականությամբ։ Մենք բոլորս հիասքանչ պատմություններ ենք։

Գլուխ 389. դեռ երկար մազերով, բայց կարճ մատներով տղան 98 տարեկան է։ Միայնակ նստում է ռեստորանում։
Կողքի անծանոթն ուտում է մի բան, որը անորոշ համեղ է երևում։
Տղան վերցնում է իր պատառաքաղը, մցնում նրա ուտելիքի մեջ և վերցնում մի կտոր։
Ասում է․
—Ես 98 տարեկան եմ, դե՛, փորձվիր ասել մի բան, տխմար։

Գլուխ 14. տղան 8 տարեկան է, նրա և իր լավագույն ընկերոջ մոտ կատակի հիանալի գաղափար է հղանում։
Նրանք վստահ են, որ չեն բռնվի։
Հաջորդ առավոտ այդ փողոցի վրայի ամեն տան ճակատային սիզամարգ պատված է զուգարանի թղթով, բացի իր տնից։
Նրանք բռնվեցին։

Գլուխ 146. տղան և աղջիկը ապրում են երջանիկ։
Գլուխ 231. տղան և աղջիկը երդվեցին այլևս չխոսել իրար հետ։
Ամեն հիասքանչ պատմություն ունի սկիզբ, ընթացք և ավարտ։ Պարտադիր չէ այդ հերթականությամբ։ Մենք բոլորս հիասքանչ պատմություններ ենք։ Բայց ոչ բոլորն են գլուխներով գրված։

Գիտեմ, որ կան ոչ փոխկապակցված պահեր։
Որ մենք չափազանց շատ ենք խզբզում լուսանցքներում, որպեսզի կարդանք մեր էջերի համարները:
Ինչպես այն գիշերները, երբ դու մտածեցիր, որ մենք անպարտելի ենք։
Միլիոնավոր բանալիներով վազեցիր դեպի կայծակնային փոթորիկը:
Միլիոնավոր օդապարիկներին կապված և ատամներդ սեղմած հայացքդ ասում էր․ «տա՛ր ինձ քեզ հետ, փորձի՛ր»։

Այն շաբաթներին, երբ վերջապես զգացիր հորդ այտերը և նոր գտար թղթից թողած կտրվածքներ։
Ես գիտեմ, որ գիշերները մենք կոտրում ենք ավազե ժամացույցներ, որպեսզի քնենք։
Կեսօրից հետո մենք լուսանկարում ենք մեր ստվերները՝ պարզապես ապացուցելու համար, որ հետք ենք թողել։
Ես գիտեմ քո շրթունքների թացությունը։

Իմացի՛ր, որ դու ծնողներիդ առաջին համբույրի ծառի տերևն ես։
Երբ թփերդ դեպի երկինք ես պահում, կարող ես նրանց երակները տեսնել դրանց մեջ։
Իմացի՛ր, որ հետագա գլուխներում բողոքելու ես, որ ամեն ինչ ավելի լավ էր քո ժամանակ։
Ինքդ քեզ բողոքելու շատ բաներ տուր։

Իմացի՛ր, որ ոտքերդ ստեղծվել են վազելու համար, ոսկորներդ՝ բուժվելու համար, ուստի թո՛ւյլ տուր ինքդ քեզ այնքան խորն ընկնել մեկ ուրիշի մեջ, որ ելքը չգտնես։
Իմանալով, որ մի օր կարող է դուրս ընկնես, դու հստակ գիտես որն է ելքը,
զանգի՛ր մորդ, լացելով, ինչպես ծնվելուդ առաջին օրը։
Նա կանվանի քեզ «փոքրիկս»։
«Փոքրիկս, դա նորմալ է։ Ամեն հիասքանչ պատմություն ունի սկիզբ, ընթացք և ավարտ։ Պարտադիր չէ այդ հերթականությամբ»։

Գլուխ 189. տղան, որ հիմա բավական մեծ է ծննդյան օրերը նշելու և բավական երիտասարդ դրանք գնահատելու համար, բռունցքն օգտագործում է իր իսկ արտացոլանքին հարվածելու և նրա իրական լինելու մեջ համոզվելու համար։
Բռունցքը բռունցքի դիմաց սեղմած։
Ջլերից պատրաստված պատյան։
Նա մոտեցնում է այն ականջին և լսում իր իսկ սերնդի օվկիանոսը։
«Կանգնի՛ր տղա, ոչ միայն ոտքերով»։

Դո’ւ, եղիր քո իսկ պատմությունը։ 600 բառ րոպեում։
Դո’ւ, ակնոցով 7 տարեկանում։
Դո’ւ, երբեք չդադարես կարդալ հետևի կազմը, եթե անգամ գիտես ինչ է լինում վերջում։

Գլուխ 431. ժուկով-ժամանակով մի տղա կար, նա այլևս այստեղ չէ։
Բայց ճյուղերը, որոնք նա թողել է, նրա բոլոր տերևները երկինք են ուղղված։
Դու կարող ես տեսնել նրա ստվերի ուրվագիծը մայթին։

Գլուխ մեկ. ժուկով-ժամանակով մի կին և տղամարդ կար։
Առաջին գիշերը, երբ նրանք համբուրվեցին, նրա պարանոցին մի սածիլ ծաղկեց։

Թարգմանությունը անգլերենից` Էվելին Դամիանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *