Վլադիմիր Սորոկին | Սրտագին խնդրանք

Ես՝ Բոնդարենկո Պավել Նիկոլաևիչս՝ ծնված 1917 թվականի հուլիսի 5-ին՝ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցս՝ ի ծնե աշխատավորս՝ աշխատանքի հաշմանդամս, նախ և առաջ իմ թանկագին հարազատներ Սոնեչկա և Յուրա ամենից առաջ շնորհավորել ձեր Ամանորը և ցանկանալ երջանկություն առողջություն ընտանեկան աշխատանքային բարօրություն։ Թող նոր 1985 թվականին ուրախությունները ձեր ընտանիքում շատանան և բոլորն առողջ լինեն և տանը լիություն լինի ինչպես նաև ներողություն եմ խնդրում այն ամենի համար ինչի պատճառով բարկանում եք վրաս։ Հարազատներս ուզում եմ սրտանց շնորհավորել ձեզ և թող ամեն բան լավ լինի և թող Սոնեչկայի մոտ էլ ամեն բան լավ լինի և նրան իր հաշվին արձակուրդ տան և թող բոլորն առողջ լինեն և թող Յուրայի մայրիկը նույնպես լավ զգա իրեն և չհիվանդանա։ Թանկագիններս Ամանորին նույնպես սրտագին խնդրում եմ ձեզ մի սպանեք ինձ պետք չէ։ Մի սպանեք ինձ պետք չէ։ Սոնեչկա այ դու իմ սիրելի դստրիկ ախր հիշում եմ թե ինչպես էինք մորդ հէտ ձեռքերի վրա օրորում քեզ իսկ մեր մայրիկը մեռավ և մինչև այսօր չսպասեց որպեսզի տեսնի թե ինչպես է ոսկի թոռնուհին արդեն այդքան մեծ Սվետլանոչկան, վազվզում։ Ախր ես քեզ ձեռքերիս վրա էի ման ածում և Աշխատանքային-գյուղացիական տեսչության այգի էինք գնում որպեսզի մաքուր օդ շնչեիր այնտեղ ուր գործարաններ չկային։ Մի սպանեք ինձ պետք չէ։ Քեզնից ու Յուրայից ավելի թանկ մարդ չունեմ ես ախր դուք ամենահարազատն եք։ Ախր ես սրտանց սիրում եմ ձեզ որպես բնացին ամենահարազատների որոնք առմիշտ են և ես միշտ ամեն ինչ կանէմ և ամեն ինչ կտամ ձեզ համար։ Հարազատներս մի սպանեք ինձ պետք չէ։ Դուք ինձ հետ երեք ամիս չխոսել և ընդհանրապես ոչ մի բան միայն թե չսպանեք ինձ։ Ախր ես ձեզ համար կանէմ այն ինչ կուզէք և միշտ պատրաստ եմ ամեն ինչում օգնելու այնպես ինչպես որ պետք է։ Միայն թե պետք չէ սպանել ինձ։ Ամեն ինչ անելու եմ ու ամեն ինչում օգնելու եմ ինչպես որ կարողանամ և ինչ ուզեք։ Եվ ուժերիս ներածին չափով չեմ խանգարի ձեզ որ։ Մի սպանեք ինձ պետք չէ։ Թանկագիններս դստրիկս խնայողական գրքույկիս վրա 726 ռուբլի ունեմ և ամբողջը ձեզ կտամ ու զքեստապահարան ամանեղեն նոր գունավոր հեռուստացույց կառնեք բնակարանի համար կանխապես կվչարենք որ ամեն բան լավ լինի մի սպանեք ինձ պետք չէ։ Այն որ չեք խոսում ես կլռեմ ոչինչ և քեզ ու Յուրի Պետրովիչին չեմ խանգարի աղմուկ չեմ անի լույսը կանջատեմ իսկ զուգարանակոնքի շրջանակը առանց շրջանակի ճիշտ կանեմ և այլևս երբեք չեմ կեղտոտի և ամեն ինչ կհանքցնեմ մի սպանեք ինձ պետք չէ։ Ախր ես սիրելի Սոնեչկա թանկագին աչիկս բժշկի մոտ եմ եղել և այլևս երբեք չեմ կեղտոտի և առհասարակ երբեք չեմ կեղտոտի կյանքում։ Մի սպանեք ինձ պետք չէ ես ինց գիշերանոթ կառնեմ ինչպես խորհուրդ են տվել իսկ գիշերները չեմ վեր կենա և տարին բոլոր կհանքցնեմ ու չեմ քսքտստացնի և կպահպանեմ մաքրությունն այնպես ինչպես որ պետք է։ Երբեք չեմ վեր կենա և կպահեմ ու կատարյալ լռություն կլինի երդվում եմ երդվում եմ թանկագին բալիկներս մի սպանեք ինձ պետք չէ։ Ինչ վերաբերում է դռները շրխկացնելուն, քստքստացնելուն և վատ անելուն ու կեղտոտելուն այլևս երբեք ու հավիտյան միշտ հանքցնելու եմ և ամբողջ գումարս 726 ռուբլիս Ամանորին ձեզ եմ նվիրում և դուք միշտ զքեստապահարան և ամենանոր ամանեղեն։ Մի սպանեք ինձ պետք չէ։ Նեղվածք չեմ անի և խոհանոց կգնամ միայն այն ժամանակ երբ Յուրան աշխատանքի գնա իսկ առավոտյան զուգարանում չեմ լինի հարազատներս մի սպանեք։ Մի սպանեք ինձ պետք չէ։ Վախենում եմ, որ Յուրան չսպանի ինձ մուրճով որը դրվաց է կոմոդի ներքևում։ Սոնեչկա ախր ես հոգ էի տանում քո մասին լավ էինք ապրում գործարանում վարպետ էի աշխատում լիքը վիմպելներ ունեի և լավ պարգևավճարներ ու մթերային պատվերներ մորդ հէտ սանատորիա էի ուղարկում քեզ և այլևս բոլորովին չեմ հազալու և տեղաշարժեք միջնապատը ևս մեկ մետր և ավելի շատ ինչքան սիրտը կամենա տեղաշարժեք և որքան պետք է թեկուզ մինչև պատուհանագոգը իսկ ես չեմ կեղտոտի և գիշերանոթ կառնեմ վաղն առավոտ շուտ կգնամ հերթապահ դեղատուն։ Իսկ առավոտյան երբ Յուրի Պետրովիչը գնա կամացուկ ինձ համար ձվիկ կխաշեմ և միանգամից կգնամ ու վերջ մի սպանեք ինձ։ Ուրիշ ոչինչ միայն թե սրտանց իսկ կեղտոտելը այլևս կյանքում միայն թե մի սպանեք ինձ մուրճով պետք չէ։ Իսկ Սվետլանկան իմ ոսկին հնարավորին չապ կօգնեմ ձեզ և չեմ կեղտոտի գիշերանոթ կառնեմ։ Եվ շուռ ու մուռ չեմ գամ ու չեմ հազա և տարին բոլոր կհանքցնեմ որպեսզի էլեկտրաէներգիան վառ չմնա Սոնեչկա մեր սիրելի մայրիկը չապրեց իսկ մայրիկիդ հէտ անում էինք ամեն բան որպեսզի և տեխնիկում և լավ հագնվեիր իսկ զսպանակները տավոտով կյուղեմ իմ թանկագիններ և ամենահարազատներ։ Մի սպանեք ինց մուրճով պետք չէ իսկ միջնապատը շարժեք ու շարժեք որքան պետք է մեկսենյականոց բնակարան է միգուցե երկսենյականոց կամ երեքսենյականոց տան պետությունն անպայման կապահովի իսկ ես ամենափոքրը կամ թե կուզեք փայտատաշեղային սալերով կանջատենք որպեսզի միայն անկողին դրված լինի և ես միշտ հավիտյան կհանքցնեմ։ Մի սպանեք ինձ պետք չէ։ Չեմ շրխկացնի ու չեմ քստսքստացնի կուղղեմ ոտքերս խոսակցություն չեմ սկսի և այսպիսով պետք չէ մուրճով սպանել։ Ինձ ես վախում եմ Սոնեչկա իմ հարազատ աղջիկ թող Յուրին մուրճը Մեդվեդկովո տանի ես վախում եմ։ Իսկ Սվետլանկան թող դասերն անի ես սուս կանեմ իսկ գիշերն ամեն ինչ պառկած կանեմ ու վերջ։ Մի սպանեք ինձ մուրճով։ Լեոնիդ Ալեքսեևիչը մահացավ։ 76 տարեկան էր մուրճով պետք չէ չէ որ ինքը խմում էր իսկ ես սրտանց մի կաթիլ բերանս չեմ դնում և երբեք էլ չեմ խմի։ Հարազատներս դստրիկս մի սպանեք պետք չէ իսկ նոր բնակարանում միջնապատն ինչքան պետք է տեղաշարժեք մինչև վերջ ես հո գիտեմ որ պետությունը կապահովի չէ որ ես Հայրենական մեծ պատերազմի մասնակից եմ բայց խնայողական գրքույկս չկա ամենը կորել է և միայն աշխատանքի հաշմանդամ եմ հարազատներս ու թող Յուրի Պետրովիչը մուրճը Մեդվեդկովո տանի։ Լեոնիդ Ալեքսեևիչը մահացավ խմում էր իսկ ես հո սրտանց ինչպես բժիշկներն են նշանակել բայց ամենակարևորը ինչու է Յուրան մուրճը կոմոդի մեջ վար դնում։ Գիշերանոթ կառնեմ ինչպես որ բժիշկը ցուցումներ է տվել ինձ պետք չէ մուրճով երկու տարուց ես ինքս կմահանամ թանկագին աչիկս։ Երկու տարուց կմահանամ մենակ թե Սվետլանկան պիոներ դառնա և այդ ժամանակ միանգամից կմեռնեմ իսկ հիմա հարազատներս ինց պետք չէ մուրճով սպանել։ Լեոնիդ Ալեքսեևիչը մահացավ ու տեղ բացվեց և Պետրիշչևների մոտ լիքը ազատ տեղ կա իսկ ես մի երկու տարի էլ ու կմահանամ իսկ նա 76 տարեկան էր։ Վերմիշել կուտեմ և առավոտյան վերմիշել և ճաշին վերմիշել և երեկոյան վերմիշել և այսուհետ միշտ վերմիշել եմ ուտելու սրտանց։ Չեմ կեղտոտելու և ոչ մի տեղ չեմ կաթեցնելու որ դուռը փակեմ միայն թե ինց մուրճով մի սպանեք պետք չէ։ Յուրոչկա թանկագինս վերացրու մուրճը կոմոդից վախում եմ։ Մի սպանեք պետք չէ ախր ես պատերազմել եմ որպեսզի խաղաղ երկինք լինի մենք Վարշավայից Բեռլին ենք հասել Մի սպանեք ինձ պետք չէ ախր չեմ կարողանում երբ Յուրան մուրճն այնտեղ է դնում։ Այլևս չեմ շրխկացնի և երդվում եմ հանքցնել կարող եք չխոսել չեմ նեղանա։ Մի սպանեք ինց պետք չէ մեկսենյականոց բնակարան է երկսենյականոց կլինի պետությունը կապահովի։ Իսկ ես խնայողական գրքույկ չունեմ փաստաթղթերը վառվել են գուցե Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին երեքսենյականոց տան հրեն Սեմիչաստնիին ու Եվգենյա Լվովնային տվել են։ Բայց գիշերանոթ կառնեմ ազնիվ խոսք ինչպես որ բժիշկն է ասել բայց չեմ կաթեցնի չեմ կեղտոտի և ջուր չեմ թափի գորգին։ Միայն թե թող Յուրան մուրճը տանի Մեդվեդկովո մոր մոտ երբ որ գնալու լինի այնտեղ կվերցնի և պետք չէ ինձ սպանել։ Մի սպանեք ինձ խորհրդային աշխատավորի սրտագին խնդրանքով եմ խնդրում ամեն ինչ կհանքցնեմ և ամեն բան հասկացել ու եզրակացություններ եմ արել։ Չսպանեք ինձ մուրճով պետք չէ Սվետլանկայի մասին հոգ կտանեմ և տան գործեր էլ կանեմ իսկ կոմոդում երբ Յուրան մոր մոտ գնա գրավոր նույնպես կհիշեցնեմ վերացրեք մուրճը պետք չէ։ Իսկ Լեոնիդ Ալեքսսեևիչը մահացավ ու Պետրիշչևների մոտ լիքը ազատ տեղ կա բայց ես չեմ ուզում ինձ մի սպանեք պետք չէ ես և բոլոր հետևություններն եմ արել և գրավոր խոստովանել եմ մի սպանեք պետք չէ։ Տեղաշարժեք ինչքան ձեր սիրտն ուզում է տեղաշարժեք ես անընդհատ կպառկեմ ու միայն երբ Յուրան գնա ինձ առավոտյան վերմիշել ճաշին վերմիշել և ընթրիքին վերմիշել և ամեն ինչ սրտանց։ Միայն թե թող Յուրան մուրճը մոր մոտ Մեդվեդկովո տանի և անտեղ թող նա ընդմիշտ ու լավ պահի այն կոմոդում և որ մի քիչ էլ ապրեմ իմ սիրելի հարազատ բալիկներ այնքան եմ վախում որ սրսրթում եմ ու սիրտս լավ չէ և կապտուկներ կան։ Իմ թանկագիններ Սոնեչկա և Յուրի Պետրովիչ աշխատանքի և պատերազմի վետերանի սրտագին խնդրանքով եմ խնդրում վերացրեք մուրճը կոմոդիցը որ չլինի և Մեդվեդովկո մայրն առհավետ պահի։ Եվ պետք չէ ինձ սպանել ես ամեն ինչ կանէմ իսկ դուք զգեստապահարան կառնեք և հեռուստացույց իսկ Սոնեչկան պիոներ կդառնա և ես կմեռնեմ։ Իսկ մուրճը պետք չէ թանկագիններս որովհետև հնարավոր է ես մեռնեմ և մուգ կապույտներ են առաջանում և սիրտս շատ արագ է բաբախում։ Ախր ես պատերազմել եմ ձեր խաղաղ երկինքն եմ պաշտպանել և Յուրոչկա վերացրու հենց որ մոր մոտ գնա ես գրավոր կերպով կահազանգեմ կգրէմ մուրճը Մեդվեդեվկո մի հանգիստ տեղ տար։ Եվ այդ ժամանակ միանգամից խնայողական դրամարկղ կգնամ և բոլոր փողերը միանգամից ձեզ ու վերջ։ Միայն մի սպանեք ինձ պետք չէ ես չեմ կաթեցնի ու էլեկտրաէներգիա չեմ ծախսի որ լույսը վառ լինի և կհանքցնեմ հենց կարողանամ երդվում եմ մի սպանեք պետք չէ կգնամ ու կվերականգնեն ինձ իսկ երկսենյականոցը անպայման և հարկ եղածի պես կտեղափոխվենք և ամեն բան լավ կլինի իսկ ես ամենափոքրը կգնամ փայտատաշեղային սալերից միջնապատ դրեք և տեղաշարժեք տեղաշարժեք մինչև վերջ պաշտոնական ձևով։ Իսկ ես գիշերանոթ կառնեմ ինձ և գիշերանոթի հետ կոկիկ կապրեմ։ Գորգի վրա չեմ կաթեցնի ու չեմ թափի երդվում եմ մի սպանեք պետք չէ ։ Յուրա մուրճով պետք չէ ախր ես հենց տեսնում եմ ամեն ինչ հասկացել եմ մուգ կապտուկներ են առաջացել և սրտագին շատ խնդրում եմ մի սպանեք ինձ պետք չէ ազնիվ խոսք ամեն ինչ կանեմ և մինչև վերջին կոպեկը կստանաք։ Ազնիվ խոսք Սոնյան մինչև վերջին կոպեկը կստանա այնպես որ և զգեստապահարան և լավ հեռուստացույց որ Սվետլանկան «Բարի գիշերը» նայի։ Ու հենց որ Սվետլանկան պիոներ դառնա ես միանգամից կմեռնեմ ու տարածքը կազատեմ և ամեն ինչ մինչև վերջին կոպեկը կստանաք պետք չէ մուրճով սպանել Յուրա։ Եվ ես այլևս երբեք չեմ կաթեցնի բժիշկը ցուցում է տվել և լավ գիշերանոթ կառնեմ որ միշտ դրված լինի մինչև մահ։ Ու միշտ կհանքցնեմ, չեմ խռռացնի և շուռ ու մուռ չեմ գա չեմ քստքստացնի և չեմ փակվի միշտ կոկիկ որպեսզի կարգ ու կանոն լինի և ամեն բան պառկած կանեմ։ Լեոնիդ Ալեքսևիչը խմում էր ախր ես մի կաթիլ սրտի համար երբ մուգ կապտուկներ են պետք չէ մուրճով մի սպանեք։ Հենց Սվետլանկան պիոներ դառնա ես միանգամից կգնամ ու կհանեմ ամբողջը և ազնիվ խոսք միանգամից կմեռնեմ որ զգեստապահարան ու հեռուստացույց լինի և հանգիստ կյանք։ Մի սպանեք ինձ պետք չէ։ Սոնեչկա իմ հարազատ աչիկ ախր ես դիմում եմ որ Յուրան մուրճը վերացնի կոմոդիցը և շատ եմ վախենում ու ձեռքերս դողում են չեմ բռնվում որ ամեն ինչ լավ լինի և կտամ այն ամենն ինչ կա։ Մեդվենդենկո որ մոր մոտ հավետ պահի և այլևս երբեք չտեսնեմ։ Իսկ ես հիմա առավոտյան վերմիշել ճաշին վերմիշել և ընթրիքին վերմիշել և այլևս երբեք ու ոչ մի տեղ չեմ կաթեցնի։ Ախր ես ամեն ինչ անում էի ինչպես հարկն էր և մեր մայրիկը շուտ մահացավ իսկ մենք նրա հետ ամեն ինչ ճիշտ էինք անում որ լավ լիներ և պետք չէ մուրճը կոմոդի մեջ որ այնքան վախենալու է և ձեռքերը սաստիկ դողում են։ Հիմա ազնվորեն խոստանալու եմ ձեզ որ երկու տարուց կմահանամ ու տարածքը կազատեմ և դա վճռականորեն եմ խոստանում որպես պատասխանատու և խորհրդային աշխատավոր։ Յուրա ախր ես չեմ կարողանում տեսնել թե ոնց ես մուրճը կոմոդի մեջ տեղավորում։ Պետք է չէ դա անել Յուրա ես ամեն ինչ կանեմ ազնիվ խոսք։ Ախր ես պատերազմել եմ ու Վարշավայից մինչև Բեռլին եմ հասել որ դուք հանգիստ լինեք ու երջանկություն։ Իսկ երկու տարուց խոստանում և երդվում եմ որ կմեռնեմ և կազատեմ տարածքը հենց որ խնայողական դրամարկղը կտա գումարը և միանգամից բոլորը ձեզ իսկ Սվետլանկան պիոներ կդառնա։ Մի սպանեք ինձ պետք չէ։ Եվ մուրճը Յուրա թանկագինս վերացրու կոմոդից։ Դա պետք չէ։ Լեոնիդ Ալեքսևիչը մահացավ ու միանգամից տարածքն ազատեց ես էլ կմահանամ և միանգամից կազատեմ տարածքը իսկ մուրճով պետք չէ հարազատներս Մի սպանեք ինձ։ Մի սպանեք ինձ ես այժմ կխոստանամ և ազնվորեն կասեմ որ ուղիղ երկու տարուց կմահանամ ու կազատեմ տարածքը և դուք միանգամից ազատ կապրեք։ Իսկ Սվետլանկան թանկագինս պիոներ կդառնա և զգեստապահարան և հեռուստացույց որ ամեն բան լավ ու հարմարավետ լինի պետք չէ սպանել ինձ։ Ազնիվ խոսք ամեն ինչ կտամ խորհրդային աշխատավորի ազնիվ խոսք ես աշխատանքի հաշմանդամ եմ հավաստագիր չունեմ իսկ փաստաթղթերը վառվել են ես Հայրենական մեծ պատերազմի մասնակից եմ և ամեն ինչ էլ կլինի լավ ընտանիքի բնակման համար ընդարձակ տարածք։ Իսկ ես կհանքցնեմ ու կփակեմ և կամացուկ պառկած կանեմ ամեն ինչ հարազատներս և չեմ քստքստացնի մի սպանեք ինձ պետք չէ։ Մի սպանեք ինձ պետք չէ։ Կեղտոտելը չեմ կեղտոտում բայց պետք չէ մուրճով հարազատներս պետք չէ։ Իսկ եթե պետք է կարող եմ երդվել որ երկու տարուց կմեռնեմ և բոլոր փողերը ձեզ և Յուրային կլինեն իսկ պետությունն ամեն բան ճիշտ կգրի։ Ախր ես հանդիսավոր կերպով երդվում եմ որ հիմի հենց երկու տարին անցավ կմեռնեմ իսկ դուք մի սպանեք ինձ մուրճով պետք չէ էտ։ Եվ ահա հարազատներս ես կգրեմ․

«ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՎՈՐԻ
ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԵՐԴՈՒՄ

Ես՝ Բոնդարենկո Պավել Նիկոլաևիչս՝ ծնված 1917 թվականի հուլիսի 5-ին՝ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցս՝ ի ծնե աշխատավորս՝ աշխատանքի հաշմանտամս երդվում ու խոստանում եմ որ երբ երկու տարուց Սվետլանոչկան պիոներ դառնա ես կմահանամ և կազատեմ տարածքը»։

 Թարգմանությունը ռուսերենից` Էլիզա Ստեփանյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *