Ստանիսլավ Եժի Լեց | Ասույթներ

Չպատկերացնենք ինքներս մեզ, լինե՛նք։

***

Ամենադժվարը ինչ-որ մեկի անցյալը կանխատեսելն է։

***

Պետք է վիրավորել հաճոյախոսություններով։

***

Ամեն գորշ նյութ չէ, որ ընդհանուր բան ունի ուղեղի հետ։

***

Նրանք գրել են ամբողջական գրադարաններ հակիրճության անհրաժեշտության մասին։

***

Գրել է․ «Անասունների գլխաքանակն աճում է»։ Լավատե՞ս է թե՞ վատատես։

***

Նրանք վերջապես հասկացան իրար։ Եկան այն եզրակացության, որ իրենք թշնամիներ են։

***

Մեր օրերը հաշված են․․․ վիճակագիրների կողմից։

***

Անգամ մարգարեի մորուքը կարելի է սափրել։

***

Տաբատը մաշվում է նույնիսկ գահի վրա։

***

Համակրանքի թելը հաճախ վերածվում է պարանի, որը մեզ գերի է պահում:

***

Սնոբ մի՛ եղիր։ Երբեք մի՛ ստիր, երբ ճշմարտության համար ավելի լավ են վճարում։

***

Ոտքերը լվալու համար՝ մի՛ սպասեք ջրհեղեղի։

***

«Առյուծին չծաղրել»։ – Ինչո՞ւ, հարցրի խնամողին։ «Փորլուծություն է ձեռք բերում»,- պատասխանեց։

***

Ամեն գիշեր չէ, որ ավարտվում է լուսաբացով։

***

Նույնիսկ նրա լռության մեջ լեզվական սխալներ կային։

***

Ամենադժվարը դժոխքն այրելն է։

***

Ամեն համազարկ չէ, որ հեղափոխություն է ազդարարում։

***

Բոլորը չէ, որ կարող են պարել ապագայի երաժշտության տակ։

***

Վերադարձ դեպի քարանձավ չի լինի․ մենք չափազանց շատ ենք։

***

Նույնիսկ ինչ-որ բանի ծափահարելու համար՝ հարկավոր է տակտի զգացում ունենալ։

***

«Ազատության երգը» չի կարելի նվագել բռնության գործիքով։

***

Չի կարելի մոմով կույս փնտրել։

***

Մի կտրիր ճյուղը, որի վրա նստած ես, եթե իհարկե չեն ուզում քեզ դրանից կախել։

***

Աստծուն մի՛ հարցրու դրախտ տանող ճանապարհի մասին․ ամենադժվարը ցույց կտա։

***

Պարտադիր չէ ունենալ դեմք, բավական է քիթ ունենալ։

***

Մի՛ վստահիր սրտին, այն ծարավ է քո արյան։

***

Անատամ բռնակալներին չի կարելի ծիծաղեցնել:

***

Ոչ բոլոր պատմական դեմքերն են իրական։ Որոշները գոյություն են ունեցել միայն իրենց իսկ պատկերացումներում։

***

Տաղանդի պակասը բավարար չէ, էպիգոն դառնալու համար՝ անհրաժեշտ է նաև ուժեղ կամք։

***

Դժվար չէ ասել՝ ես կամ, դեռ պետք է նաև լինել։

Թարգմանությունը լեհերենից՝ Տաթև Խաչատրյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *