Խերարդո Դիեգո | Դու ինձ սովորեցնում ես սիրել

gerardo-diego-

Խերարդո Դիեգո

Դու ինձ սովորեցնում ես սիրել:
Չգիտեի:
Սիրել չի նշանակում խնդրել, այլ` տալ
Գիշեր-ցերեկ:
Գիշերը սիրում է Օրվան, Լույսը`
Մթությանը:
Ինչպիսի՜ կատարյալ և տարօրինակ սեր:
Դու՛, ի՛մ ճակատագիր:
Օրը բարձրանում, համբուրում է Գիշերվան
Միայն մեկ ակնթարթ:
Գիշերը` Օրվան, Լուսաբացին, խոստումը`
Սիրահարի համբույրին:
Դու ինձ սովորեցնում ես սիրել:
Չգիտեի:

Թարգմանությունը իսպաներենից՝ Ռուզաննա Պետրոսյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *