Եվգենի Ռեյն | Ապրիլը կգա, երբ կգա՛ ապրիլը

Եվգենի Ռեյն և Սոնա Վան

Ի. Բրոդսկուն
Ապրիլը կգա, երբ կգա՛ ապրիլը,
Եկ հագնենք մեր հին փոխանները,
Նման նավերի փորատակին կախված
Չճանաչված երկրի պաստառներին:
Օ՜, քնքուշ, քնքուշ, կյաժգլուխ և սուրբ,
Եկ ինձ մոտ ժամը տասներկուսին:
Ինչպիսի՜ կեսգիշեր է: Աստվա՜ծ-Ի՜նչ լուսավոր է:
Կտրատենք երշիկը ճանապարհի համար,
Սրբիչ վերցնենք – ու վերջ:
Այս ի՜նչ առավոտ է մոտեցրել մեզ:
Երգեհոնը հասնում է երկնքին, կյաժ երգեհոնահար,
Նվագի՛ր ճանապարհիս, քանի լույս չէ:
Դեռ շուտ է, տրամվայ և ավտո չկա.
Մենք լքում ենք քաղաքը անկյանքացած:
Այն կյանքն ավարտված է, բայց հո՛
Մեզ դեռևս շոյում է քարե ցուրտը:
Ի՜նչ ճամփորդություն է սպառնում մեզ.
Սև գետակից այնկողմ` դժգույն դաշտեր:
Անքուն ստվերն է իմ անցնում այնտեղ:
Վերադարձրո՛ւ նրան – նա քո կինն է:
Ապա նստի՛ր, կյաժո, նավակը քո փոքրիկ,
Սև գետակից այնկողմ խավար և լույս է սև,
Սև գետակից այն կողմ սև-սև է անթափանց,
Եվ մեկ անձի համար դարձի հնար չկա:
Կսպասեմ ձեզ այնքան, որքան պետք է սպասեմ,
Քանի թիակը դեռ չի հարվածել ջրին,
Ես կուլ կտամ իմ խեղճ արցունքները
Ես կվարժվեմ հլու խլությանը:
Սակայն դու ետ կգաս, կյաժ, ինչպես շունը`
Հանց դղրդոցով պատժող երկնային շուն:
«Նրան ես բերում էի, կասես – լսո՞ւմ ես, բերում էի,
Բայց նա չկա ու ինձ չմեղադրես»:
Այդժամ կգնանք այս ծանր ջրերի երկայնքով
Այնտեղ, ուր ըստ պատմության` տարավ Աստված
Մարդ-ջրարջին, մողես-ժողովրդին
Եվ ցեղին` մարմինը հոշոտող:
Հինգն էինք, հիշում եմ, հինգ մարդ.
Երկուսը դուրս են գալիս հերձարանից ձյունի վրա,
Գլխարկները պահած ձեռքերի մեջ:
Այս մեկը տապալվեց, մյուսը չկատարվեց,
Բայց հաջողվեց, հաջողվեց, հաջողվեց
Ամենքիս համար միասնաբար
Ա՛յն հաջողվեց, որ զառանցանքի մեջ անասելի
Պահեցինք մենք բռնակը արգելակի ընթացքի մեջ,
Մեկտեղ, հինգովս միասին:
Ահա և բացվեց քարե կամարը մեզ
Եվ ցույց տվեց ճանապարհը տեղ հասցնող –
Գաղտնի ճեղքը:
Սա նախագիծն էր – մնացածը մարմին միայն:
Եվ հարկ եղավ աղալ այն
Երկանքի տակ.
Կյանքեր, վիրավորանք, գործ, հաջողություն,
Որպեսզի մի օր վերադառնանք այստեղ –
Գլխարկները պահած ձեռքներիս մեջ:

«ՌՈՒՍԿԻ ՍԱՄՈՎԱՐ» ՌԵՍՏՈՐԱՆԸ ՆՅՈՒՅՈՐՔՈՒՄ

Ռոման Կապլանին

Կարմրամորթ, ինչպես հնդկացի և շեղաչ` չինացու պես,
Նեղ տեղում, բայց ո՛չ նեղացած ես ճախրում դու ոգով գայթակղության`
Աշխարհի ունայնի մեջ և մկնավազքի միջով տիեզերքի,
Բարեբեր փակուղին երկաթյա երկփեղկ դռան ետևում է:

Այստեղ չեն շտապեցնում այլևս ո՛չ հաշիվները, ո՛չ էլ վեճերը,
Աստ վերջին հանգրվանն է, վերջը անդրադարձի, բայցև հենարանը
Գավաթի և պատառաքաղի միջև, դոնդողի և ռուսական սել յոդկայի,
Եթե վերջացած է կյանքը, ապա այն կսկսենք կրկին նոր խորտիկից:

Մի՞թե առաջվա պես կնստեմ ես նորից բազմոցին այս
Ու ներս կգամ նախապես ոչ մի բառ չասած և ոչ մեկին,
Քանզի մի դար է արդեն այս տեղը իմն է օրինական,
Քանի որ հիշողությունն է թելադրում այստեղ, ոչ թե ոռնում է բլատնոյ ֆիեստան:
Այստեղ քեզ կխանգարեն, գուցեև հանգիստ թողնեն,
Կհամբուրեն, կթքեն և հավանաբար կհիշեցնեն մի բան,
Որի համար պիտի խնդրես հարյո՛ւր մի ու խփես բաժակին`
Չափսոսալով ծեղն անգամ վերջին ինքնաեռի բոցին:
Քանի որ գիշերներով այստեղ խնջույք են անում սիրելի շուքերը
Միայն դուռն են կողպում, հենց մտնում են խռով յալ,
Երբեմնի այդ հողի անխինդ արբեցումի տիրույթները,
Ուր դաշնակահարը ծլնգացնում է «Պռոշյանիե սլավ յանկի»-ն
մինչև լույս:

 

ԼԱՊՏԵՐՆԵՐԻ ՆՐԲԱՆՑՔԸ

Բոլոր Շտեռններին` անմար սիրով

Հսկա կլոր սեղան ու կեսպատուհան,
Բուֆետ, ինչպես տաճար երկգլխանի,
Եվ նրբանցքի մութ պատը –
Հենց այստեղ էլ խմբվում էինք ողջ ոհմակով:
Չառլստոն պարող տանտիրուհին,
Ակնոցավոր դուստրը և փեսան նույնպես ակնոցավոր,
Քանդված, բայց բարձրաձայն է պատեֆոնը,
Հերոս-սիրեկանը` Ալիկը Դրագոմանով:
Մեծ ցուցանակ. «Ամեն բան լավ կլինի»:
Տաք պելմենին, թթվասերով ծածկված…
Բավական է, ուրիշ էլ ի՞նչ ուզենք:
Ես չեմ դադարելու երբեք այս հիշելը:
Հանգուցյալ կինոբեմադրիչ Իլ յան,
Եվ ապագա Նոբելիստը սրամտում էին,
Այստեղ ես եմ որպես կոնֆերանսյե,
Մենք մտնում էինք բնակարան, ինչպես մեր տուն:
Դեռ ոչ ոք չէր պատրաստվում ճամփա ընկնել
Նյու Յորք, Փարիզ, մի ծմակ տեղ,
Եվ սոսկ ակնարկել էր պետք,
Որ վաղը ավելի լավ, շատ ավելի լավ կլինի:
Չեմ մոռանա երբեք նրբանցքը լապտերների,
Ես հանում եմ կեպիս, սրբում արցունքներս:
Այսօր կամ էլ վաղը, անվերջորեն
Կհայտնվեմ այնտեղ ու կիմանամ ողջը առաջվա պես:
Նորի՛ց Չառլստոն կնվագի սկավառակը,
Հայրս նորից կսկսի պատմել անցյալը իր,
Նորից չորս կողմից կփչեն քամիները
Հավերժական ու լավ ինչ-որ բանով:
Նորից կսկսեմ ես ստել կամ հիմարացնել,
Հիշել քատրենները Գումիլյովի,
Մեզ մնում է միայն սպասել և ապրել:
Իսկ կյանքն ահա այստեղ է: Պատրաստ ամեն ինչի:

Թարգմանություը ռուսերենից՝ Սոնա Վանի

Արատատպված է «Նարցիս» հանդես, 2012, թիվ 2-ից

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *