Դընի Դոնիկյան | Հայկական մշակույթի ինքնամշակներին նվիրված նամակ

Անցած հունիս ամսվա 18-ին Ֆրանսիայի հայկական համայնքի գլխավոր ակտիվիստներից մեկը բաց նամակ է գրել՝ այն Հայաստանի «հաջորդող նոր կառավարությանը» ուղղելու համար։ Նպատակն էր նրան հիշեցնել մշակույթի և արվեստի նախարարության անհրաժեշտության մասին, որն ունակ լինի, ըստ նրա, նպաստել Հայաստանի՝ աշխարհի առջեւ բացվելուն, մինչև իսկ ստեղծել ծառայողական աշխատանքներ մի երկրում, որը դրա կարիքը զգում է։ Ֆրանսիայում հայկական համայնքի այլ անվանի ակտիվիստներ շտապեցին ստորագրել այդ կոչի տակ, որը ներշնչում է այնպիսի գովելի մտադրություն, որն արժանի է երկու ձեռքով ծափահարության։ Մշակույթը գին չունի։
Հստակեցնեմ, որ ոչ ոք հարմար չգտավ այս խնդրագիրը սահեցնել դռանս տակ։ Այս անուշադրությունն ինձ ուրախացնում է այնքանով, որ ես ամենաչնչին դեպքերում ինձ համարել եմ այդ համայնքի համար որպես կողմնակի, լուսանցքային անձնավորություն (ոմանք կասեին «պարոն ամենագետ»), այնքանով, որ վճռականապես խուսափել եմ յուղ ավելացնել ցեղապաշտության վրա, որն ուղղորդում է դեպի հարմարվողական հաչոց։ Ամեն դեպքում ինչ-որ բան ինձ հետ էր պահելու ավելացնելու անունս հայկական համայնքի հայտնի ակտիվիստների ցանկում, որոնց հանդեպ, ի դեպ, ամենամեծ հարգանքն եմ տածում՝ նկատի առնելով նրանց տաղանդն ու ներդրումը։
Ճիշտն ասած, այն աղետի չափը, որ 2020 թվականիի պարտությունից հետո հայ ժողովուրդը ապրեց, դեռևս թարմ վերքը, որը թարախակալում է մարդկանց մտքերում, հրատապորեն պահանջում է հոգիների, ինչպես նաև ամբողջական համակարգի վերականգնում, անհրաժեշտություն՝ հնարավորինս շուտ վերադարձնելու իրենց օջախները ռազմագերիներին: Հատկապես այն մշտական սպառնալիքը, որ ծանրանում է անպատկառ ձևով երկրի սահմաններին, դեռ իմ մեջ, ինչպես ենթադրում եմ, նաև շատ այլ հայերի մեջ, առաջացնում է կաթվածահար անող հուզմունք, քան գալիք կառավարությանը կոչ անել ստեղծելու մշակույթի նախարարություն. իմ մտքով երբեք չէր անցնի նման բան։ Ի դեպ, իսկ ինչու՞ ոչ՝ ծովային և նավաբեկման նախարարություններ։

Շատ լավ գիտեմ, որ հրաժարվելն ավելի լավ է, քան հնազանդվելը։ Եվ այն, ինչ անվանում ենք մշակույթ, մի՞թե լայնորեն նպաստում է միտքն ամրապնդելուն, փոխարինելու հուսալքությունը հույսով, վհատությունը՝ քաջությամբ, անկման զգացողությունը՝ հավատքով, թուլությունը՝ պարկեշտությամբ։ Նաև պետք է իմանալ, թե խոսքը ինչ մշակույթի մասին է։ Ու նաև՝ ըստ որ ենթատեքստի։ Վերոհիշյալ «բաց նամակում» նշվում է հայկական մշակույթի մասին, այն իմաստով, որ նա պետք է արժանանա լուսապսակի հավանաբար այնպիսի արժանիքների համար, որ ձեռք են բերվել և պաշտպանվել են հայտնի պատերազմների և աղետների պատմության ընթացքում։

Այնպես է ստացվում, որ խնդրագրի ներքոստորագրյալները, որոնց մասին հիշատակել ենք վերևում, «գործում» են երկու ուղղությամբ․ երբեմն ընդհանուր համաձայնությամբ՝ իրենց ծագման հետ կապված, երբեմն իրենց ապրած երկրի հետ համաձայնության գալով, երբեմն ազգային, երբեմն համաշխարհային մասշտաբով։ Եթե Ֆրանսիայում հայկական ծագումով մի արվեստագետ դուրս չի գալիս տոհմի սահմաններից, կարո՞ղ է գտնվել իսկական մշակույթի մեջ, այն մշակույթի, որը կգերազանցի սահմանները և բեմ կբարձրացնի այն տղամարդկանց ու կանանց, որոնք կպայքարեն բոլոր տղամարդկանց ու կանանց հետաքրքրող խնդիրների դեմ։ Մի՞թե այդ արվեստագետների, գրողների, ռեժիսորների, նկարիչների և այլոց, որոնք բացի Հայաստանից ճանաչում ունեն մի ուրիշ երկրում, բախտը չի բերում՝ ընդունելու բոլորին այնպես, ինչպես ի հայտ են գալիս և ջանալու վերակերտել նրանց՝ իրենց սեփական պատմության, անձնական հարցերի, սեփական կենսագրության պրիզմայի և ընդարձակ սրտի միջով անցկացնելով, այդ սահմանների վրա խաղաղ դեմոկրատիայի հովանավորության ներքո և առաջ ընթանալով դեպի լույսը։ «Հայ» կոչված արվեստագետի առավելությունը կլինի՞ արդյոք իր առանձնացումը, հեռավորություն պահպանելը, ինչը պարտադրում է նրան այլ կերպ տեսնել իրեն, քան մի ինքնահաստատման նեղվածության մեջ հայտնվել՝ պայմանավորված պատմությամբ և փակված գտնվելով, ամեն տեսակի պոռթկումից զերծ, այլ կերպ ասած, բարգավաճելով մարդկային լիարժեքության մեջ՝ ըստ իր նախասիրությունների, երազանքների և հակումների։

Ինչ վերաբերում է, այսպես կոչված, «ազգային» մշակույթի մասին խոսելուն, այն մշակույթի, որը հիշեցնում է ինչ-որ ժողովրդի իր արժեքները, կրկնում է մշտապես իրար հետ մրցակցելու հարցը՝ իր ապրելակերպի, սովորությունների, մի խոսքով՝ սովորույթների ու բարքերի միջոցով, որոնք թույլ են տվել նրան հարատևել, ավելի շատ անհրաժեշտ է ուժեղացնել հավատքը իր մեջ և պարտադրել վիճաբանել՝ այն պաշտպանելու համար։ Չէ՞ որ ազգային մշակույթը պայքարի, միասնականության և հավատարմության մշակույթ է։ Որևէ երկրի ազգային մշակույթը հրամայական է համարվում նախաձեռնողական համատեքստում, մինչդեռ համաշխարհային մշակույթը հրամայական է դառնում այն ժամանակ, երբ պատմությունը դեպի անդորր է ուղղորդում։ Այն ժամանակից, ինչ կյանքը դառնում է հնարավոր, ազգային մշակույթը կարող է առերեսվել այլ երկրների մշակույթների հետ ոչ թե թշնամական մտայնության մեջ, այլ՝ բացեիբաց, հանդուրժողաբար և փոխադարձ հարստացման պայմաններում։ Չէ՞ որ որևէ ազգային մշակույթի կոչումն է մնալ այնպիսին, ինչպիսին կա՝ բաղկացուցիչ մասը կազմելով համընդհանուր գիտակցության, որը ձևավորված է համամարդկային մշակույթից ելնելով։

Ահա այսպես։ Հայաստանում խաղաղություն չկա և երկար ժամանակ չի լինի։ Այս «բաց նամակը գրվել է այն ձեռքով, որը չի դողում, և որի տրամադրության տակ կալաշնիկով չկա։ Դա արվեստագետի ձեռք է, նույնիսկ, եթե այն թաթախվել է հայկական մագմայի մեջ ծննդյան օրից ի վեր կամ իր պարտավորությունների բերումով։ Դա մի ձեռք է, որի վրա ոչ մի Դամոկլեսյան անօդաչու կախված չէ։ Դա մի ձեռք է, որ լվացվում է մարդկանց մեծ մշակույթի մեջ և կցանկանա ցանել, շաղ տալ այդ մշակույթը՝ որպես ընդհանուր ունեցվածք։ Այդ ձեռքը շատ լավ գիտի այդ ամենի մասին, բայց նրա բարի մտադրություններն այնպիսին են, որ արհամարհում է այնպիսի իրականությունը, որը ճնշում է ամենաերևելի հայերի հոգին ու մարմինը։ Հայաստանը ծննդաբերության շեմին կանգնած կնոջ է նման, ասես ծննդաբերական ահավոր ցավերի մեջ լինի և որի սնարին կանգնած՝ նրա համար կարդում են Կարմիր գլխարկի հեքիաթը։ Պահանջեք Փաշինյանից կարդալ Վերին Շորժա սահմանամերձ գյուղի բնակիչների համար կարմիր գլխարկի այդ հեքիաթը, սա ամենաքիչը անհեթեթություն կհամարվի, նույնիսկ եթե պնդեմ, ավելի առաջ գնամ ասելիքիս մեջ՝ ծայրահեղության հասցնելով համեմատությունը։

Նույն ձևով, ինչ երեսուն տարի շարունակ, Հայաստանը ճոճվել է խաբուսիկ խաղաղությամբ, այսօր մտավորականները, որ պետք է պայծառամտության իրատեսության ու պրագմատիզմի մղեին, հրավիրում են կուրության ու ծուլության, նույնիսկ աշխարհում գոյություն ունեցող լավագույն միտումներով : Չնայած նրանք շատ լավ գիտեն, որ Հայաստանը սեղմված է ադրբեջանական մուրճի և թուրքական սալի արանքում, որի ներկայացուցիչներն են Ալիևն ու Էրդողանը՝ ժամանակակից բազմաբարդ Աթիլայի մարմնավորումները, այսպես ասած՝ «Աստծո պատիժը»։ (Այնտեղով, որտեղով Աթիլան է անցնում, խոտ չի աճում), որի խելացնոր հետամտումը փնտրում է միայն իր ընդարձակումը՝ ուրիշների վերացման հաշվին։ Այլ եզրույթներով ասած՝ դեմոկրադիկտատուրան պատերազմով, իշխանության ընդարձակումով՝ ամեն տեսակի հարկադիր չեզոքացմամբ, տարածքային նվաճման փաստով, ժողովուրդների լլկումը՝ ցեղասպանությամբ։ Նրանք շատ լավ գիտեն, որ Հայաստանը ամենամեծ խոչընդոտն է պանթուրանիզմի համար, և եթե մշակույթ է պետք հայերին, որ ամեն ինչ իր տեղն ընկնի, այսօր և հիմա պետք է նրանց ջնջվելու պայմանաժամկետը ձախողվի։ Եվ շատ եմ կասկածում, որ մշակույթի ծիածանագույն բարեկամեցողությունը իր ասելիքն ունենա նույնքան հարկադրական մի հավասարման մեջ, որքան կյանքի պահպանումն է։ Այնքանով, որ այդ լողլող Ալիևը պիտի հռհռալով փորը բռնի հայկական արտառոցությունների իր թանգարանում, միայն կարդալով հայերի կողմից գրված բաց նամակը՝ ուղղված իր թշնամիներին, իսկ դա պատեհ հնարավորություն է ընձեռում նրան ավելի լայն բացելու իր դռները զավթողամոլական մտադրությունների առաջ։

Այս ծանր օրերին, եթե Հայաստանը կարիք ունի ստեղծելու մշակույթի նաախարարություն, միմիայն պետք է լինի իմաստի ամենասեղմ առումով և նախաձեռնողական եզրույթով ասած՝ ազգային մի նախարարություն, որը կարողանա սերվել ու ղեկավարվել։ Թող դուր չգա խաղաղասերներին, որ դա կատարում եմ խորին պատճառաբանությամբ հուսահատությունից մղված, ինձ հակասելով, այն ինչ ասում եմ․ միակ մշակույթը, որի կարիքն այսօր և հիմա զգում է Հայաստանը, պատերազմի մշակույթն է, ընդհանուր զորահավաքի մշակույթն է, բոլորը՝ ազիմուտներ, գիտակցաբար ընտրված աշխարհի հայերից՝ իր մտավորականների գիտակցությամբ՝ ընդդեմ այն վտանգների, որոնք սպառնում են մինչև իսկ Հայաստան կոչված երկրի գոյատևությանը։ Թող հայերը ռուսներից վերցնեն այն, ինչ կարող են, առանց մեծ հավատ ընծայելու նրանց բարեկամեցողությանը և կանխամտածելով միաժամանակ ամենավատի մասին։ Թող հայրերն ապրեն չընդլայնվող պանթյուրքական մտասևեռմամբ և ամեն ինչ նախապես տեսնեն ամենավատ կողմերից։ Սակայն թող իրենց հողերի վրա մնան նրանք, ինչ էլ պատահի, որքան էլ ծանր լինի։ Քանզի, եթե Հայաստանը մի օր վերջնականապես մասնատվի կամ անհետանա, ու՞մ է հարկավոր մշակույթի նախարարությունը։

ԴԸՆԻ ԴՈՆԻԿՅԱՆ

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *