Պոեզիա

Լուսնկա

**** Գաղտնիք կա իմ քո ու լուսնի միջև։ **** Տնից որ հեռացա, ես էի ու լուսինը։ **** Լիալուսին է, և մենությունն ինձ երկու կես է անում այս գիշեր։

Թարգմանիչ՝ Արեգ Բագրատյան

• 1 րոպե

Լուսնկա

****
Գաղտնիք կա
իմ
քո
ու լուսնի միջև։

****
Տնից որ հեռացա,
ես էի
ու լուսինը։

****
Լիալուսին է,
և մենությունն
ինձ երկու կես է անում
այս գիշեր։

****
Գաղտնիքս լուսնին ասացի,
արևը ծագեց,
գաղտնիքս բացահայտվեց։

****
Դռան անցքից
քամի է գալիս
ու լուսնի լույս։

****
Լուսինը պար է բռնել
գետի մեջ,
վերջը գետը
նրան հետը տարավ ծով։

****
Իմ ու լուսնի միջև
մի զրույց կա,
որ ոչ լուսին է լսում,
ոչ՝ ես։

****
Ի՜նչ հեռու ես
ու ինչքա՜ն մոտ,
ա՜խ լուսին։

****
Ամպի մի սև կտոր
վերջը
լուսնի սկառավակն
իր գիրկն առավ։

****
Լուսնի լռությունը
պատառոտում է
սիրտս։

****
Փոքր մի տնկի
բոյ էր առել ու գնում
կողմերը երկնքի՝
անտեղյակ կացնից։

****
Հին ծառերն
ինչպե՞ս են նայում
փոքր տնկիներին։

****
Անապատի ծաղիկը
ոչ մեկ չհոտոտեց,
ոչ մեկ չքաղեց,
ոչ մեկ չծախեց,
ոչ չգնեց։

****
Բալի մի ճյուղ՝
առանց ծաղկի,
առանց բալի։

****
Չորս ծառ
չորս տեսակ
ստվերներով միատեսակ՝
չորս ճամփորդի համար հոգնած։

Թարգմանությունը պարսկերենից՝ Արեգ Բագրատյանի

Թողնել մեկնաբանություն