Նունե Մաթևոսյան | Ցավը մեծացել է, մա՜մ․․․


Ցավը մեծացել է, մա՜մ․․․
Դու՞ էլ ես հիշում․․․
Վազում էինք պատառոտված շորերով, ամեն բակ իջնելիս մի տեղը վնասում էինք ու տուն էինք գնում արնա-ցեխախառը ու ժպիտով։ Դե մաման է էլի, մի քիչ կբարկանա, բայց կլվանա վերքը, կհամբուրի, ու ցավը կանցնի․․․
Պախկվոցի էինք խաղում․ խանութներ կային, որ երկու մուտք ունեին՝ շենքի առջևից ու հետևից։ Վազում էինք, դիմացի մուտքով մտնում, թաքուն նայում, ու հենց մարդ չէր լինում, հետևի մուտքից դուրս էինք վազում ու խփում պատին․․․ թու ե՜ս, թու ե՜ս․․․ տո թու մե՛զ ու մեր մանկությանը, որ պահել չկարողացանք։
Ջարդված շիֆերներով կլասս էինք խաղում։ Իսկ հիշու՞մ ես՝ ոնց էինք գծում։ Շենքի պատերին քանդված մաս էինք գտնում ու սկսում պոկել՝ տեսնենք, որը մուգ կգծի։ Ի՞նչ ունեինք, որ կավիճ առնեինք։ Դե գունավոր կավիճներն էլ հո ճոխություն էին․․․
Հիմա մեկին կանգնեցրու ու հարցրու։ Ո՞վ գիտի՝ քարկտիկ, ռեզին, հիսուն, քարտեզ ոնց են խաղում,, հա-հաա, հավալա էլ կար, հալա-մուլա էլ․․․ ասես՝ կծիծաղեն, գժի տեղ կդնեն։ Բայց դե գիժ էինք էլի, ոչ ժամ ունեինք, ոչ հանգիստ․․․
Դու էլ ես հիշում․․․
Խշխշան ինչ-որ տարօրինակ կտորից կամբինեզոններ էինք հագնում, որ ձյունը չանցնի շորերից ներս, որ չթրջվենք, որովհետև բարձրանում էինք վերևի շենքի բլուրը, մեծ կլինգորի կամ հարթ երեսով մեծ տախտակի վրա նստում էինք մի քանի հոգով ու սղում էինք մինչև ճանապարհին հասնելը։ Չգիտեինք էլ՝ սանկան ինչ է։ Չէ, գիտեինք, տեսել էինք, որ ուրիշ երեխաներն ունեն։ Մենք չունեինք։ Շատ բան չունեինք։ Ու ընդհանրապես, բակում ամեն մեկը մի բան էր ունենում՝ մեկի գնդակն էինք վերցնում, մեկի պարանը, մեկի բատմինտոնը․․․ ես եղբորս էի վերցնում, որ որպես մեծ իջներ, ու մամաները թողնեին՝ մինչև ուշ խաղանք․․․
Հիմա էլ ենք մինչև ուշ խաղում՝ ամենքս մեզ համար, մամային էլ վաղուց արդեն չենք հարցնում, զգուշացնում ենք։ Մեծացել ենք։ Կյանքն էլ է մեծացել։ Աշխարհն էլ է մեծացել․ առաջ մի բուռ բակում էինք տեղավորում։ Դժվարություններն ու ցավն էլ են մեծացել։ Հա, ցավը մի հատ է լինում, բոլորիս մոտ էլ նույնն է։
Ցավը մեծացել է, մա՛մ…
Դու՛ էլ ես հիշում…
Վազում էինք պատառոտված շորերով, ամեն բակ իջնելիս մի տեղը վնասում էինք ու տուն էինք գնում արնա-ցեխախառը ու ժպիտով։ Դե մաման է էլի, մի քիչ կբարկանա, բայց կլվանա վերքը, կհամբուրի, ու ցավը կանցնի…
Պախկվոցի էինք խաղում․ խանութները կային, որ երկու մուտք ունեին՝ շենքի առջևից ու հետևից։ Վազում էինք, դիմացի մուտքով մտնում, թաքուն նայում, ու հենց մարդ չէր լինում, հետևի մուտքից դուրս էինք վազում ու խփում պատին… թու ե՜ս, թու ե՜ս… տո թու մե՛զ ու մեր մանկությանը, որ պահել չկարողացանք։
Ջարդված շիֆերներով կլասս էինք խաղում։ Իսկ հիշու՞մ ես՝ ոնց էինք գծում։ Շենքի պատերին քանդված մաս էինք գտնում ու սկսում պոկել՝ տեսնենք, որը մուգ կգծի։ Ի՞նչ ունեինք, որ կավիճ առնեինք։ Դե գունավոր կավիճներն էլ հո ճոխություն էին…
Հիմա մեկին կանգնեցրու ու հարցրու։ Ո՞վ գիտի՝ քարկտիկ, ռեզին, հիսուն, քարտեզ ոնց են խաղում,, հա-հաա, հավալա էլ կար, հալա-մուլա էլ… ասես՝ կծիծաղեն, գժի տեղ կդնեն։ Բայց դե գիժ էինք էլի, ոչ ժամ ունեինք, ոչ հանգիստ…
Դու էլ ես հիշում…
Խշխշան ինչ-որ տարօրինակ կտորից կամբինեզոններ էինք հագնում, որ ձյունը չանցնի շորերից ներս, որ չթրջվենք, որովհետև բարձրանում էինք վերևի շենքի բլուրը, մեծ կլինգորի կամ հարթ երեսով մեծ տախտակի վրա նստում էինք մի քանի հոգով ու սղում էինք մինչև ճանապարհին հասնելը։ Չգիտեինք էլ՝ սանկան ինչ է։ Չէ, գիտեինք, տեսել էինք, որ ուրիշ երեխաներն ունեն։ Մենք չունեինք։ Շատ բան չունեինք։ Ու ընդհանրապես, բակում ամեն մեկը մի բան էր ունենում՝ մեկի գնդակն էինք վերցնում, մեկի պարանը, մեկի բատմինտոնը… ես եղբորս էի վերցնում, որ որպես մեծ իջներ, ու մամաները թողնեին՝ մինչև ուշ խաղանք…
Հիմա էլ ենք մինչև ուշ խաղում՝ ամենքս մեզ համար, մամային էլ վաղուց արդեն չենք հարցնում, զգուշացնում ենք։ Մեծացել ենք։ Կյանքն էլ է մեծացել։ Աշխարհն էլ է մեծացել․ առաջ մի բուռ բակում էինք տեղավորում։ Դժվարություններն ու ցավն էլ են մեծացել։ Հա, ցավը մի հատ է լինում, բոլորիս մոտ էլ նույնն է։
Հիշում ես։ Հետո էլ կհիշես։ Ամեն անգամ, երբ մենակ լինես, երբ միակ տաքացնողը վառարանը կլինի, որին հենվում ես ու կծկվում կատվի նման։ Առաջներում, երբ տանը փայտից վառարան ունեինք, երեկոները հին ադյալ էինք փռում ու պառկում։ Տունը տա՜ք-տաք էր, թեյնիկը միշտ եռում էր, մաման էլ մեզ հետ էր։ Չէր խաղում մեզ հետ, գործ էր անում միշտ՝ լվացք կամ արդուկ, որ առավոտյան մաքուր շորերով գնանք դպրոց կամ մանկապարտեզ։
Մի կատու էլ չկարողացանք պահել։
Հիմա էլ է մաման գործ անում։ Կա՛մ խոհանոցում, կա՛մ էլի արդուկ։ Ես էլ կծկվել եմ վառարանի մոտ։ Տունը տա՜ք-տաք է, բայց առաջվանը չի։ Թեյնիկը եռում է, բայց բանի տեղ դնող չկա․ հիմա էլեկտրականն են օգտագործում, մի քիչ կբլթբլթա ու կանջատվի։ Մենք էլ մի քիչ կբողոքենք, ու կանցնի… Մի քիչ կլացենք, ու կանցնի… Մի քիչ կցավա ու… չէ, չի անցնի։ Ուղղակի կսովորենք, որ այդպես է լինելու։ Ու կսկսենք դիմանալ… Դժվարություններին… Աշխարհին… Կյանքին… Մեզ… բայց ցավին… Ցավը շատ է մեծացել, մա՛…RetryClaude can make mistakes. Please double-check responses.

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *