Վսևոլովդ Նեկրասով | Կա ազատություն

Ծնվել է 1934թ., Մոսկվայում: Սովորել է տեղի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետում:
1950-60-ական թվականներին Յան Սատունովսկու, Հենրիխ Սապգիրի և այլոց հետ մտնում է բանաստեղծների և նկարիչների «լիանոզովյան դպրոց» խմբի մեջ: Խորհրդային տարիներին հրապարակել է սակավաթիվ «մանկական» բանաստեղծություններ, իսկ Արևմուտքում տպագրվում էր 1960-ականներից: Հայրենիքում Նեկրասովի գործերը սկսեցին հրապարակվել 1989 թվից, որից հետո լույս են տեսել նրա բանաստեղծությունների 7 ժողովածուները: Նա ժամանակակից ռուսական տեսողական պոեզիայի հիմնադիրներից է: Նրա բանաստեղծությունները թարգմանվել են եվրոպական հիմնական լեզուներով:
Մահացել է 2009թ.

 

Կա Ազատություն
Ազատություն այո
Ազատությունը կա այնժամ
Երբ
Ազատությունը կարող է լինել և կա անպատճառ
Դա
Գիտակցելի
Անհրաժեշտություն է
Իսկ եթե չկա
Ազատություն չկա
Այդժամ
Ազատությունը հենց ազատությունն է
իսկ պայծառ է այնպես
այնպես պայծառ է
կարծես դու այնտեղ ես

 

ԹՎԱՅԻՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ

բարաք պարզապես բարաք
2 – հարկանի բարաք
3 – հարկանի բարաք
բազմա- բազմա- բազմա- բազմա
բազմա- բազմա- բազմա- բազմա
բազմա- բազմա- բազմա- բազմա
բազմահարկ բարաք
զուգագուլպաներ
գուլպաներ
փողկապներ
կտորեղեն
գրքեր
կրակներ
կոշիկ
հագուստ
կահույք
հույս
սեր

 

***

Նորություն
Կա
Քրիստոսը հարություն է առել
Իսկապես հարություն է առել
Լսիր
Բայց լավ նորություն է
Լավ նորություն է
Բայց գաղտնիք է մեծ
Վաղուց
Լավ նորություն է
Շատ վաղուց
Մեծ շատ մեծ գաղտնիք է

*
Քրիստոսը հարություն է առել
Իսկապես հարություն է առել
Ինչը և պահանջվում էր
Ապացուցել

 

***

ապրել որպես պատճառ ապրել
որպես պատճառ
հարգելի
անհարգելի
/պիտանի/անպետք/
ջնջել/ընդգծել

***

մութ է
և ուրիշ ո՞վ ասա
միայն դու գիտես և իրոք կարող ես
դա
ապրել
կարելի է ոչ

***

Էհ դու
իսկ դու
կամաց ասա
Աստ-ված իմ
մեռիր
քնարերգու
քնարերգուն
թող լինի քնարերգու
հասարակությունն է սպասում
չի սպասի ցավարտ

 

***

ինչ անակնկալ
ինչ ծառայություն
ինչպիսի բիզնես
ինչպիսի համբավ
և ինչ անակնկալ
ինչ
ինչպիսի
անակնկալ
անակնկալ
ճգնաժամ
էլ ինչ կաթ
կատուն հեռացավ
ինչպես ասում են՝ սկզբունքորեն
իսկ վերադարձել է
գործնական մտադրություններով

 

***

ահա կասեն
կասեն որ եղել է
ընտրություն
գարշելի կյանք
կամ պիղծ իշխանություն
թե չէ
և այն
և այս
և բոլորը
մեկտեղ
ուզում եմ Աստծուց խելոք լինել
ուզում եմ
խաբել չարքին
բայց նման կարթի բերան
ախ շատերն են ընկել
շատ քաղ
տեխնոլոգներ
և նրանց քաղտեխնոլոգները

 

***

դեռ քիչ է
դեռ
շատ բան կա ամենուր
մարդկային խոսքը
կա
կատվի բուրդը կա
ինչ էլ լինի օգնես
Աստված
իսկ ես
ես ինչ
անում եմ
կարեցածս
տեսնում ես
ես մոմ եմ վառում

***

Կանգնիր
Զգա
Հպարտացիր
ո՞ւր ես փախչում
հենց այստեղ էլ հպարտացիր
մայրաքաղաք
և մայր քաղաքն է պանծանում
մեր մեծադեմ ղեկավարաց
հավերժական արձաններով
ոնց էին նրանք
բռունցք ճոճում
զարկում ի տես
իրենց հսկա բռունցքներով

Թարգմանությունը ռուսերենից՝ Հրանտ Ալեքսանյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *