Լինդա, բարի եղիր
ծաղիկների,
աստղերի ու գետերի հետ,
Երբեք մի՛ խաբիր խնձորներին
կամ ծիածաններին։
Վստահիր մուրաբայով հացին,
ու սառը կաթով բաժակներին։
Նվիրիր սիրով լցված սիրտդ՝
աղավնիներին ու թրթուրներին։
Միշտ հիշի՛ր,
որ մարդիկ ուղղակի մարդիկ են,
եւ ների՛ր նրանց դրա համար.
եւ սիրի՛ր նրանց դրա համար…
Եթե էս ամենը անես , Լինդա,
ուրեմն` hոգ չէ
վախենալ մահից, Լինդա,
քանի որ երբեք չես մեռնելու…
Թարգմանությունը անգլերենից՝ Վարդան Սմբատյանի
