Պոեզիա Սիրված երգեր

Մոհսեն Նամջու |  Թորանջ

Ասացի․ լավն ես թորանջից ավելի, բայց ձեռքիս անհասելի։ Ասացի․ ես օտարական եմ ծանոթ քաղաքից։ Ասացի․ քո շեմին է մուրացիկ գլուխը իմ։

Թարգմանիչ՝ Դիանա Սիսակյան, Տաթևիկ Բրուտյան

• 1 րոպե

Մոհսեն Նամջու |  Թորանջ

Ասաց․ ես այն թորանջն[1] եմ, որ աշխարհում տեղ չի անում,

Ասացի․ լավն ես թորանջից ավելի, բայց ձեռքիս անհասելի։

Ասաց․ որտեղի՞ց ես դու, որ այդպես խռով ես երևում,

Ասացի․ ես օտարական եմ ծանոթ քաղաքից։

Ասաց․ ի՞նչ ունես քո մտքին, երբ լուր չունես քո գլխից,

Ասացի․ քո շեմին է մուրացիկ գլուխը իմ։

Ասաց․ հմայքը մեր ինչպե՞ս ես դու տեսել,

Ասացի․ ասես ծաղկի խուրձ՝ խրախճանքին հմայքի

Ասացի․ վարսերիդ բույրը աշխարհում ինձ մոլոր դարձրեց,

Ասաց․ թե գիտենաս, ա՛յն էլ քեզ առաջնորդ կդառնա։

Ասացի․ ալ շուրթերիդ նեկտարի երազը մեզ սպանեց,

Ասաց․ դու՝ լոկ ծառա, Նա՝ ծառային սնողը, կգա[2]։

Թարգմանությունը պարսկերենից՝ Դիանա Սիսակյանի և Տաթևիկ Բրուտյանի

<a href="#_ftnref1" name="_ftn1">[1] Պարսկերեն՝ ترنج, նույն բերգամոտն է (կիտրոնազգի բուրավետ պտուղ)։ «Թորանջ» երգը կառուցված է Հաֆեզի և Խաջու Քերմանիի ղազալների տողերի հիման վրա՝ միավորելով երկու դասական պարսիկ բանաստեղծների քերթվածների պատկերներն ու երկխոսական կառուցվածքը։ Նաև «Թորանջ» բառը հայկական գրական հարթակում գործածել է Տիգրան Գրիգորյանն իր համանուն ուղեգրությունում։

[2] Այս հատվածը Հաֆեզի 231-րդ ղազալից է:

Երգի հայերեն թարգմանությունը հարմարեցված է պարսկերեն տարբերակի երաժշտական կառուցվածքին։

Թողնել մեկնաբանություն