«Անտարես» հոլդինգը և «Գրանիշ» գրական ակումբը հայտարարում են տարվա լավագույն պատմվածքի ամենամյա «Արձակ 2013» մրցույթի մեկնարկը: Մրցույթի նպատակն է խթանել արդի հայ պատմվածքի զարգացումը և ընթերցանության հանդեպ հանրային հետաքրքրությունը:
Մրցույթի համար սահմանվում են Մեծ մրցանակ և երկու հատուկ մրցանակ, և մեկ հատուկ մրցանակ՝ Լավագույն մանկական պատմվածքի համար, որոնք կորոշվեն մրցատյանի կողմից`
ԲՈՅԱՋՅԱՆ ԶԱՎԵՆ
Թարգմանիչ, կինոգետ
ԳՅՈՒՐՋԻՆՅԱՆ ԴԱՎԻԹ
Լեզվաբան
ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՀԱՅԿ
Գրականագետ, ԵՊՀ դասախոս
ՀԱԿՈԲՅԱՆ ՀԱՍՄԻԿ
Գրաքննադատ
ԱՔԵԼՅԱՆ ԳՈՀԱՐ
Գրականագետ
ԹՈՐՈՍՅԱՆ ՆՈՒՆԵ
Մանկագիր, թարգմանչուհի
ՎԱՐԴԱՆՅԱՆ ՆԱՐԻՆԵ
Լեզվաբան
Հաղթողներին որպես մրցանակ կշնորհվեն «Արձակ 2013» մրցանակի դափնեկրի վկայագիր և դրամական պարգև`
Մեծ մրցանակ – 200 000 դրամ
Հատուկ մրցանակներ – 100.000-ական դրամ
Բացի մրցատյանի սահմանած մրցանակային տեղերից, մրցանակ կտրվի նաև «Իմ հեղինակը» անվանակարգում, որը կորոշվի ընթերցողների առցանց քվեարկությամբ` Ֆեյսբուք սոցիալական ցանցում: Մրցույթին ներկայացված պատմվածքների համար մրցույթի գործընկերները կսահմանեն մրցանակներ և պարգևներ` առանձնացնելով այն հատկանիշներն ու չափանիշները, որոնք իրենք են կարևորում:
Մրցույթի վերջնաժամկետից հետո առցանց քվեարկության կդրվեն միայն մրցատյանի կողմից ընտրված պատվածքները (2011թ-ին դրանք 19-ն էին, 2012-ին՝ 16-ը):
Լավագույն պատմվածքների ժողովածուն կհրատարակվի առանձին գրքով:
«Անտարես» հրատարակչությունը լույս կընծայի Մեծ մրցանակին արժանացած և միաժամանակ առցանց քվեարկությամբ հաղթած պատմվածքի հեղինակի գիրքը:
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏՈՒՄ ՆՇԵԼ`
– Հեղինակի անուն, ազգանունը, գրական կեղծանունը (եթե այդպիսին կա)
– Ծննդյան տարեթիվը (Տ-Ա-Օ)
– Հիմնական բնակության հասցեն
– Հեռախոսահամարները (աշխ., տուն, բջջային)
– Էլ-փոստի հասցեն
– Ներկայացվող պատմվածքի վերնագիրը
– Ծավալը նիշերով
– Ստեղծման ժամանակահատվածը
– Հրապարակվե՞լ է արդյոք որևէ տեղ, եթե այո` նշել որտեղ և երբ
– Հայցման ամսաթիվը
ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ
Մասնակիցների տարիքային ներքին շեմը` 18 տարեկան: Հայտատուի տարիքը սահմանվում է տվյալ տարվա մայիսի 15-ի դրությամբ: Մրցույթին կարող են մասնակցել 2012 թվականին հոկտեմբերի 15-ից հետո ստեղծված հայերեն տպագիր և անտիպ պատմվածքները: Յուրաքանչյուր հեղինակ կարող է ներկայացնել միայն մեկ պատմվածք, որի ծավալը չի գերազանցում 14.000 նիշը (ներառյալ բացատները): Մրցույթին ներկայացված պատմվածքը մինչև «Արձակ» մրցույթի ամփոփումը չպետք է ներկայացված լինի որև այլ մրցույթի:
Մրցույթին մասնակցելու համար ardzak.mrcuyt@yahoo.com փոստին ուղարկել ստեղծագործությունը և մասնակցության հայտի լրացված ձևը` նամակի վերնագրում նշելով «Արձակ 2013» արտահայտությունը: Հայտերն ընդունվում են 2013թ. հուլիսի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը ներառյալ: Մրցանակների շնորհման արարողությունը կկայանա արդյունքների ամփոփումից հետո` մինչ տարեվերջ:
Պատմվածքները «Արձակ 2013»-ի կայքում (www.antares.am/ardzak) կտեղադրվեն առանց հեղինակների անվան:
Պարզաբանումների համար դիմել «Արձակ» մրցույթի կազմակերպչական խմբին:
Լավ ու օգտակար գործ է. ափսոս`շուտ տեղյակ չէի:Խաթարված արժեհամակարգի մեր օրերում, թերևս միակ նախաձեռնությունն է, որ հույս է ներշնչում, թե ամեն ինչ վերջնականապես կորած չի: Շնորհակալություն նախաձռնողներին ու իրականացնողներին: