Պոեզիա

Վիսենտե Ուիդոբրո | Այնտեղ սպասում են ինձ

Այնտեղ սպասում են ինձ: Մինչ առավոտ. Բա՛րի ճանապարհ: Մի-քիչ հեռվում Վերջանում է երկիրը: Գետերը հոսում են մակույկների տակից, Ինչպես կյանքը:

Թարգմանիչ՝ Ռուզաննա Պետրոսյան

• 1 րոպե

Վիսենտե Ուիդոբրո | Այնտեղ սպասում են ինձ

Վիսենտե Ուիդոբրո
Այնտեղ սպասում են ինձ:
Մինչ առավոտ.

Բա՛րի ճանապարհ:
Մի-քիչ հեռվում
Վերջանում է երկիրը:
Գետերը հոսում են մակույկների տակից,
Ինչպես կյանքը:

****

Ես հեռանում եմ լռության մեջ
Ես հեռանում եմ լռության մեջ, ինչպես մետաքսե թելը,
Անցնելով առուներով`
Ամեն օր խեղդվում եմ`
Լաց ու կոծերի տնկիների մեջ:
Իմ մեղմության տաճարները ջրի տակ երգում են գիշերով,
Իսկ այդ երգերն արարում են ծովի կղզիները:
Ես անցորդ եմ,
Անցորդ, ինչպես չորս եղանակները:
Նավարկող գեղեցիկ թռչունը
Նման է բամբակ դարձած ժամացույցի,
Որ թռչելուց առաջ քո անունն է տվել.
Ստորջրյա հորիզոնը ամբողջովին ծածկված է
Վարագույրներով,
Արի քնենք անձրևի նման ծառի տակ:

Թարգմանությունը իսպաներենից՝ Ռուզաննա Պետրոսյանի

Թողնել մեկնաբանություն