Այսօր համացանցային տիրույթում և դրա սահմաններից դուրս գործող բազմաթիվ գրական կայքեր, անհատական բլոգներ և գրական պարբերականներ մեծ հնարավորություն են ընձեռնում ստեղծագործող անհատներին՝ հրապարակվել և ներկայացված լինել հանրությանը: Սակայն, մյուս կողմից, համատարած ազատությանն ու բազմազանությանը այս տարերային ընթացք իր հետ բերում է տարանջատելու, իրական գրական գործը նկատելու և առանձնացնելու դժվարությունը: Երբեմն անհրաժեշտություն է առաջանում խախտել համատարած չեզոքության ապահով լռությունը և գրական տարվա կտրվածքով առանձնացնել առանձին հեղինակներ և անուներ՝ արժևորելով ու կարևորելով նրանց գրական ստեղծագործությունը, կատարած աշխատանքը:
Տարեվերջյան այս ամփոփումը, կարծում ենք, հրաշալի առիթ է ևս մեկ անգամ հետադարձ հայացք նետել անցած գրական տարվան, Գրանիշի գրական համայնքի կատարած գործունեությանը, նկատել մեր բացթողումներն ու առաջընթացները և ձեզ ներկայացնել Գրանիշի տարվա լավագույններին:
Գրանիշն արդեն շուրջ 6 տարի է գրական դաշտում է և այս տարիների ընթացքում մեր թիմը մեծածավալ աշխատանք է կատարել՝ իր ընթերցողներին ներկայացնելով ժամանակակից հայ գրականության ամենաառանցքային հեղինակներին, բազմաթիվ թարգմանական նորություններ, նպաստել գրահրատարակչական դաշտի կայացմանը, աշխատել մեծ թվով գրողների, գրականագետների ու թարգմանիչների հետ: Այսօր վստահաբար կարող ենք ասել, որ Գրանիշը հայ ժամանակակից գրականության ամենամեծ առցանց հավաքածուն է:
2015 թվականին շարունակելով իր հիմնական առաքելությունը, Գրանիշը մեծ ուշադրություն է դարձրել նոր անունների հայտնաբերմանն ու ներկայացմանը՝ այդ թվում և՛ գրողների, և՛ գրականագետների, և՛ թարգմանիչների հետ աշխատանքներում: Բազմաթիվ գրական նախագծեր ու լրատվամիջոցներ, հրատարակիչներ մեր բացահայտած հեղինակների հետ շարունակում են աշխատել և դա մեզ համար ոչ թե խանդի, այլ հենց վաստակած արդյունքի ցուցիչ է: 2016 թվականին Գրանիշը շարունակելու է իր բաց գրական գործունեությունը՝ սպասեք նոր ու տաղանդավոր անունների հայտնությանը, նորանոր ու հետաքրքիր գրական վերլուծություններ և հետաքրքրաշարժ, ուշագրավ թարգմանություններ:
Այսպիսով՝ ԳՐԱՆԻՇ-ը ամփոփելով 2015 թվականին իր էջերում հրապարակված նյութերը (շուրջ 240 հրապարակում) առանձնացրել է հինգ հիմնական անվանակարգեր՝ պոեզիա, պատմվածք, էսսե, գրականագիտություն, թարգմանություն և յուրաքանչյուր անվանակարգում ընտրել հինգ լավագույն ստեղծագործություն(հերթականությունը պայմանական է): Լավագույները ընտրվել են խմբագրակազմի, մասնագետների և գրականասեր ընթերցողների արձագանքների հիման վրա: Ինչպես նաև՝ լավագույններին որոշելիս հիմք ենք ընդունել այն հանգամանքը, որ հեղինակն իր տվյալ ստեղծագործության առաջին հրապարակումը վստահել է հենց ԳՐԱՆԻՇ-ին:
Զուգահեռ ներկայացնում ենք նաև 2015 թվականի ընթացքում ամենաշատ դիտումներ ունեցած հրապարակումները՝ կրկին ըստ անվանակարգերի (ցանկերը կազմվել են հենց 2015-ին արված բոլոր հրապարակումների հիման վրա):
Այս ամենից զատ առանձնացրել ենք նաև հատուկ անվանակարգեր, ինչպես նաև ԳՐԱՆԻՇԻ-ի բոլոր ժամանակների ամենադիտված հրապարակումների ցանկը:
Եվ այսպես՝
ՏԱՐՎԱ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ
Արթուր Միրզոյան | Մատյան Հեգնության
ՏԱՐՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ
Արմեն Սարգսյան | Մոպասանի 11-րդ էջում
ՏԱՐՎԱ ԱՌԱՋԸՆԹԱՑ
ԼԱՎԱԳՈՒՅՆ ՊՈԵԶԻԱ
Ներսես Աթաբեկյան | Անհրաժեշտ հուշում
Զարուհի Բաթոյան | Տոներից հետո
Ռազմիկ Գրիգորյան | Կանաչ արթնություն
Արթուր Մեսրոպյան | Բանաստեղծություններ
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՊՈԵԶԻԱ
Արմեն Սարգսյան | Մոպասանի 11-րդ էջում
Արթուր Միրզոյան | Մատյան Հեգնության
Ռուզան Հովասափյան | Հեռացող բառեր
Սլավի-Ավիկ Հարությունյան | Անվերնագիր օր
ԼԱՎԱԳՈՒՅՆ ՊԱՏՄՎԱԾՔ
Հովհաննես Երանյան |Վարչապետի ազգականը
Մհեր Իսրայելյան | Գեներալ Ալթինթոփ և գայլուհի Աշենա
Սուրեն Սարումյան | Հուղարկավորության դերաբաշխումը
Մարգարիտա Եսայան | Ագռավների մոլորակ
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՊԱՏՄՎԱԾՔ
Գոհար Հայրապետյան | Փոքր Մհերի ատրճանակը
Լուսինե Աթաբեկյան | Բարեւ, Կայ…
ԼԱՎԱԳՈՒՅՆ ԷՍՍԵ
Արաքս Շահինյան | Վիվալդի. «Սուրբ Գերեզմանի Մոտ»՝ Մահից Հեռու
Վարուժան Այվազյան | Գրականությո՛ւն և բանահյուսա-պրոլետարական գրականություն
Երվանդ Վարդանյան | Դոկտոր Դետուշը կրակում է
Մարիամ Կարապետյան | Էսսե օրերի առատության մասին
Աշոտ Ալեքսանյան | Խուփ են պատմության անցքերը
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԷՍՍԵ
Արաքս Շահինյան | Դիտտերսդորֆ. Զատիկ
Արաքս Շահինյան | Ամադեուս. Ի Խորոց Սրտի
Արաքս Շահինյան | Վիվալդի. «Սուրբ Գերեզմանի Մոտ»՝ Մահից Հեռու
Երվանդ Վարդանյան | Դոկտոր Դետուշը կրակում է | Գրանիշ
Դիանա Համբարձումյան | Գրելու և յուղ հալելու մասին
ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՐԱԿԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾ
Սուրեն Աբրահամյան | Ես խոսում էի ինձ հետ որպես Հայր…
Սաթենիկ Ավետիսյան | Հայոց բառի տարագրությունը
Թագուհի Ղազարյան | Դիմելու ձևի խնդիրը
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԳՐԱԿԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾ
Գևորգ Էմին-Տերյան |Վահան Տերյան.Անտիպ և անհայտ էջեր
Սեյրան Գրիգորյան | Ստալինը Չարենցի բանաստեղծություններում | Գրանիշ
Սերգեյ Սարինյան | Մի նմուշ բացառիկ տգետի օրագրից
Թագուհի Ղազարյան | Դիմելու ձևի խնդիրը
Ալա Խառատյան |Ձայնի ալյուզիան շշուկներում
ԼԱՎԱԳՈՒՅՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ
Օսիպ Մանդելշտամ | Բառ և մշակույթ – թարգմանիչ՝ Թոնդրակի
Սվետլանա Ալեքսիևիչ | Նոբելյան բանախոսություն- թարգմանիչ՝ Գևորգ Ճաղարյան
Գի Դը Մոպասան | Իմ հորեղբայր Ժյուլը – թարգմանիչ՝ Էվրիկա Երիցյան
Կոնստանտինոս Կավաֆիս | Տրոյական –թարգմանիչ՝ Շուշան Կարապետյան
Սեսար Վալյեխո | Մեր հացը – Ռուզան Պետրոսյան
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ
Ումբերտո Էկո | Վարդի անունը-թարգմանիչ՝ Զավեն Բոյաջյան
Ադրիեն Ռիչ | Քսանմեկ սիրային բանաստեղծություն, թարգմանիչ՝ Լուսինե Հարոյան
Ալբերտո Մորավիա | Մարքսի և Դոստոևսկու մենամարտը-թարգմանիչ՝ Զավեն Բոյաջյան
Ռայներ Մարիա Ռիլկե | Նամակներ երիտասարդ բանաստեղծին- թարգմանիչներ՝ Մարիամ Կարապետյան և Թոնդրակ
Ումբերտո Էկո | Ինչպես վարվել հանրաճանաչ մարդ տեսնելիս-թարգմանիչ՝ Լուսինե Բլբուլյան-Շուքուրյան
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ
Հայկական ժողովրդական ասացվածքներ և առածներ
Հովհաննես Թումանյան | Քառյակներ
Հայաստան՝ սա իմ երկիրն է | Բանաստեղծությունների ընտրանի
Գուրգեն Մահարի | Բանաստեղծություններ
Խորխե Լուիս Բորխես | Որոշ ժամանակ անց