Էդվարդ Ստախուռա (Ստեդ) | Խոսիր ինձ հետ

Պիտի օգնես ինձ

Սիրում եմ իմ տեղն էլ, սիրում եմ քո տեղն էլ,
Սիրում եմ մենակ երկուսի փոխարեն:
Արևն ու լուսինը երկնքում,
Աստղերն ու ամպերը երկնքում-
Բոլորն հանգստանում են իմ գլխի վրա։
Դու պիտի օգնես ինձ, պիտի օգնես դու ինձ,
Քո սիրով պիտի օգնես ինձ,
Պիտի սիրես ինձ ավելի,
Ավելի մոտիկ պիտ պարզես թևերդ իմ սիրած
դու պարտավոր ես։
Մենակ գլուխ չեմ հանի, մենակ չեմ կարողանա
Տանել այդքան սերը։
Լուսինն ու աստղերը, ամպերն ու արևը։
Հար կոտրել սառույցը կրկին ու կրկին,
Ուժերս չեն ներում, օգնություն եմ խնդրում
Դու պիտի օգնես ինձ, պիտի օգնես դու ինձ,
Քո սիրով պիտի օգնես ինձ,
Պիտի սիրես ինձ ավելի,
Ավելի մոտիկ պիտ պարզես թևերդ իմ սիրած
դու պարտավոր ես։
Դու պիտի օգնես ինձ, պիտի օգնես դու ինձ,
Քո սիրով պիտի օգնես ինձ,
Պիտի սիրես ինձ ավելի,
Որ անհատակ ջուրը չկարողանամ
Նետվել։

 

Խոսիր ինձ հետ

Փայլում էր արևն, հետո անձրև եկավ
Ասես արևի տակ քայլում էինք անգամ ժամին անձրևի
Նույնն էր գիշերն էլ լուսավոր օրն էլ
Վառվում էին իրարով աչքերը մեր
Ավարտվեց
Պիտի հավերժ տևեր
Ավարտվեց

Դու էլ չկաս
Ախ ինչ ափսոս
Ես էլ չկամ
Ասում էիր երբեք, երբեք, ոչ ոք, ոչինչ
Մեզ կյանքում բաժանել չի կարողանա
Ասում էի միշտ, միշտ պիտ ապրեմ
Հզոր է կյանքը չէ՞ որ սիրում եմ ես
Ավարտվեց
Պիտի հավերժ տևեր
Ավարտվեց

Դու էլ չկաս
Ախ ինչ ափսոս
Ես էլ չկամ
Ի՞նչ անել հիմա ամպերից գահավեժ
Այս մեծ երկրում անապատի
Ի՞նչ անել երբ էլ չկա հրաշք
Ուրեմն նրան եկ աղոթենք կրկին
Ու թող նորից սկսվի
Էլի տևի հավերժ
Ու թող նորից սկսվի
Լսու՞մ ես ինձ

Լեռների ու ծովերի միջով
Խոսիր ինձ հետ
Խոսիր ինձ հետ
Խոսիր ինձ հետ։

 

Կտեսնես

Ախ, երբ նե դադարի քեզ սիրել,
Կտեսնես,
Կտեսնես գիշերը օրվա մեջ,
Սև երկինքն աստղերի փոխարեն,
Կտեսնես ամենը,
Ինչ ես։

Հողը կտեսնես,
Ու հողը հող չի լինի,
Չի տանի քեզ,

Կրակը կտեսնես,
Ու կրակը կրակ չի լինի,
Չի ջերմացնի քեզ,
Ջուրը կտեսնես,
Ու ջուրը ջուր չի լինի,
Չի զովացնի քեզ,
Քամին կտեսնես,
Ու քամին քամի չի լինի,
Չի մխիթարի քեզ:

Ա՜խ , երբ նե դադարի քեզ սիրել,
Կտեսնես,
Կտեսնես սեփական օտար դեմքդ
Ու մեծ աչքերը վախի,
Կտեսնես ամենը,
Ինչ ես:
Հողը կտեսնես,
Ու հողը հող չի լինի,
Չի տանի քեզ,

Կրակը կտեսնես,
Ու կրակը կրակ չի լինի,
Չի ջերմացնի քեզ,
Ջուրը կտեսնես,
Ու ջուրը ջուր չի լինի,
Չի զովացնի քեզ,
Քամին կտեսնես,
Ու քամին քամի չի լինի,
Չի մխիթարի քեզ:

Ու տարերքները բոլոր
Բոլորը կանիծեն քեզ,
Ավելի լավ է կորչեիր անհետ։

Թարգմանությունը լեհերենից՝ Տաթև Խաչատրյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *